▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԺ աշխատակազմին գաղտնի պարգևավճար են տվել

Սոցիալ-տնտեսական ճգնաժամում գտնվող երկրում շարունակվում է պարգեւավճարների բաշխումը։

Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն։

Ըստ կայքի տեղեկությունների՝ ԱԺ աշխատակազմի աշխատակիցներին վերջերս պարգեւավճար է տրվել, ընդ որում՝ աշխատավարձի 100%-ի չափով:

Պարգեւավճարի կարգադրությունը գաղտնի է պահվում։ Տեղեկությունը ճշտելու համար կայքը կապ է հաստատել՝ ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանի հետ, որը հարցը լսելուց հետո ոչ թե այն հերքել, այլ առաջարկել է դիմել գրավոր։

Նշենք, որ ԱԺ նախագահի կարգադրությունները ենթակա են հրապարակման, հետեւապես ԱԺ աշխատակազմի պարտավորությունն է առանց գրավոր հարցման կայքէջում տեղադրել ԱԺ նախագահի ստորագրած բոլոր որոշումներն ու կարգադրությունները։

Կայքում տեղադրված վերջին կարգադրությունը վերաբերում է Նիդերլանդների երկու խորհրդարանականների պարգեւատրելու մասին։

 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին