▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԺ դարպասներին «Օմեգա»-յի նշանն են փակցրել

«ՎԵՏՕ» շարժման աղջիկներն ակցիա են իրականացրել Ազգային ժողովի մոտ: Նրանք «Օմեգայի» նշաններ են փակցրել ԱԺ դարպասներին, որը խորհրդանշում է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի «ծածկանունը»:

Այն պահին, երբ աղջիկները փակցնում էին նշանները, նրանց են մոտեցել ոստիկաններն ու հայտարարել են, որ պետք է դադարեցնել գործողությունները:

Ակցիայի մասնակիցները փորձել են հասկանալ, թե ինչու՞ չի կարելի, ի՞նչ կարգ է խախտվում:

Ոստիկանության աշխատակիցը նշել է, որ որևէ բան փակցնելու համար կան հատուկ տեղեր, իսկ ԱԺ դարպասներին չի կարելի նման բան անել:

Ոստիկանները նաև չեն ասել, թե ինչ կարծիք ունեն այն մասին, որ Արարատ Միրզոյանը հանդիսացել է երկակի գործակալ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին