▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ԱԺ ընտրություններից հետո տեղի է ունենում այն, ինչ կանխատեսում էինք». Նիկոլ Փաշինյան

Կառավարության նիստի մեկնարկին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ:

«ԱԺ ընտրություններից հետո տեղի է ունենում այն, ինչ կանխատեսում էինք՝ ասելով, որ մեծ է հավանականությունը, որ Ադրբեջանն ամեն ինչ անելու է խաղաղությունը տարածաշրջանում խոչընդոտելու համար ու սա անելու է մի մարտավարությամբ, որը նույնպես կանխատեսելի է՝ ցույց տալով, թե ՀՀ-ն ու Արցախն իբր դեմ են խաղաղությանը, սահմանազատման ու սահմանագծման գործընթացներին, ինչի դրսևորումները տեսնում ենք վերջին ամիսներին ու օրերին: ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետերի մակարդակով գործող խումբը բավականին կառուցողական աշխատանք է իրականացնում՝ տարածաշրջանի կոմունիկացիաների բացման վերաբերյալ, ու Ադրբեջանի անհասկանալի հայտարարությունները, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցի» մասին որևէ կապ չունեն աշխատանքային խմբի աշխատանքի հետ: Բայց մենք շարունակելու ենք աշխատանքը եռակողմ խմբում՝ ՀՀ շրջափակումը ճեղքելու ուղղությամբ»:

/filemanager/uploads/Aliev-Pashinyan.jpg

Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը բոլոր հնարավոր ու անհնար միջոցներով պաշտպանելու է իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին