▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց անձնական տվյալներին հասանելիություն ունենալու մասին օրինագիծը

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հեռախոսային խոսակցությունները վերահսկելու Կառավարության առաջարկը: Նախագծերի փաթեթն ընդունվեց 57 կողմ, 24 դեմ և 1 ձեռնպահ ձայներով:

Պատգամավորներն առաջին ընթերցմամբ ընդունեցին նաեւ «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը 66 կողմ, 16 դեմ եւ 2 ձեռնպահ ձայներով։

ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունվեցին նաեւ «Բաժնետիրական ընկերությունների մասին», «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» եւ «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծերը 87 կողմ ձայներով։

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին