▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԺ-ն կողմ քվեարկեց՝ Գագիկ Ծառուկյանին ազատազրկելու վերաբերյալ գլխավոր դատախազի միջնորդությանը

Ազգային ժողովի նախասրահում ավարտվեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին ազատազրկելու թույլտվություն տալու՝ գլխավոր դատախազի միջնորդության հարցով պատգամավորների փակ գաղտնի քվեարկությունը:

Գագիկ Ծառուկյանին ազատազրկելու վերաբերյալ միջնորդությանը կողմ քվեարկեց 87 կողմ, և 0 դեմ։

Նշենք, որ «Լուսավոր Հայաստան» եւ ԲՀԿ խմբակցությունները հայտարարել էին, որ իրենք չեն մասնակցում այդ քվեարկությանը:

Ավելի վաղ պատգամավորները 87 կողմ ձայներով կողմ էին քվեարկել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու գլխավոր դատախազի միջնորդությանը:

Դիտեք նաև՝ Գլխավոր դատախազը ներկայացրեց Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելու միջնորդությունը

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին