▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԺ-ն պայմանագիր է կնքել Խաչատուր Սուքիասյանի ընտանեկան բիզնեսի հետ

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Վահան Նարիբեկյանը մեկ անձից գնման ընթացակարգով պայմանագիր է կնքել Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Սիլ ինշուրանս» ՍՓԲԸ-ի հետ։

168.am-ն է գրում, նշելով, որ պայմանագրի համաձայն՝ ԱԺ հաշվեկշռում գրանցված ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին սպասարկող BMW 750 LI XDRIVE LIMOUSINE մակնիշի մեքենան կապահովագրվի. ԿԱՍԿՈ ապահովագրության արժեքը կազմում է 1․602․000 դրամ։

Հիշեցնենք` Փաշինյանի Կառավարությունը չզեկուցվող հարցերից մեկով  90 միլիոն դրամ էր հատկացրել  Սիմոնյանի համար նոր մեքենա գնելու նպատակով։ Հիմնավորելով այդ թանկարժեք գնումը՝ Փաշինյանը նշել էր՝  նախկին ծառայողական մեքենան հին էր և ծախսատար։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին