▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԺ-ն քննարկեց կորոնավիրուսից մահացած անձանց չհերձելու վերաբերյալ նախագիծը

Խորհրդարանի արտահերթ նիստում քննարկվեց «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը:  

Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ նախագծով իրավական կարգավորում է սահմանվում կորոնավիրուսի հետևանքով անձի մահվան դեպքում ախտաբանաանատոմիական հերձումներ չիրականացնելու վերաբերյալ: 

Փոխնախարարը նշեց, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանում գործող ախտաբանաանատոմիական ծառայություն մատուցող կազմակերպությունները չունեն հերձում իրականացնելու համար անհրաժեշտ պայմաններ և չեն բավարարում դրա համար նախատեսված միջազգային պահանջներին: 

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կորոնավիրուսի վարակվելիության աստիճանը դեռևս բացահայտված չէ, ինչպես նաև վիրուսի ապրելիության ժամանակահատվածը դեռ պարզված չէ դիակի ներսում և կարող է հերձման ընթացքում առաջացնել անդառնալի հետևանքներ, անհրաժեշտություն է առաջացել չիրականացնել հերձում վարակի հետագա մեծածավալ տարածումը կանխելու նպատակով»,- պարզաբանեց Ա.Ավանեսյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին