▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը կարտահանձնվի. ՌԴ-ն բավարարել է ՀՀ դատախազության միջնորդությունը

Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության կողմից որոշում է կայացվել բավարարել հետախուզվող Լևոն Սարգսյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին հանձնելու մասին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը:

Այս մասին հայտնել է Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Վերջինիս փոխանցմամբ՝ Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է իրականացնել ԼՍարգսյանի փոխանցումը Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին հանձնելու մասին որոշումն օրինական ուժի մեջ մտնելուց հետո:

Այս կապակցությամբ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը հանձնարարել է կազմակերպել ԼՍարգսյանի տեղափոխումը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին