▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կան փաստեր, որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների խորացման պատճառով ռուսները կցանկանային, որ Հայաստանի գործող վարչապետը պարտվեր ընտրություններում․ Ռուբիո

Ռուսները, մեղմ ասած, գոհ չեն Հայաստանում մեր ներգրավվածությունից։ Այս մասին հայտարարել է ԱՄն պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Կարծում եմ՝ կան փաստեր, որոնք վկայում են, որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների խորացման պատճառով նրանք կցանկանային, որ գործող վարչապետը պարտվեր ընտրություններում»,-նշել է նա։

Ռուբիոն հավելել է, որ ԱՄՆ-ն չի ստիպում Հայաստանին խզել բարեկամական կապերը այլ երկրների հետ։

«Մենք պարզապես ուզում ենք, որ մեր հարաբերությունները կառուցվեն ոչ միայն խաղաղության վրա։ Խաղաղությունը կարևոր է, բայց դա միայն սկիզբն է. այն բացում է տնտեսական հնարավորություններ»,-նշել է նա։

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին