Այսօր ԱԺ-ում տեղի ունեցավ արտահերթ նիստ: Նիստի սկզբում ոչ իշխանական ուժերը հանդես եկան կոչերով` ընդհատելու արտահերթ նիստը և քննարկել Արամ Մանուկյանին հարվածելու հարցը:
Սույն խնդիրը քննարկելու համար հայտարարվեց 20 րոպե ընդմիջում, որից հետո ԱԺ նախագահը հայտարարեց, որ վերջինների բարձրացրած հարցը իրոք մտահոգիչ է և առաջարկեց այն քննարկել 18:30 ից հետո: Չհամաձայնվելով այս մտքի հետ` ոչ իշխանական մի քանի ուժեր լքեցին նիստերի դահլիճը:
Հարց է առաջանում, ինչու բոյկոտել նիստը, եթե հարցի քննարկմանը տրվեց դրական պատասխան, պարզապես ԱԺ-կանոնակարգ օրենքը չխախտելու և հակասահմանադրական քայլ չանելու համար այն տեղափոխվեց օրվա վերջ:
Այստեղ կարող է լինել 2 դրդապատճառ.
1.Հարցի քննարկումը ինքնանպատակ էր, ու միտում ուներ բոյկոտելու նիստը ամեն գնով: Այլապես խելքին մոտիկ չէր պահանջել հարցի անհապաղ քննարկում քաջ գիտակցելով, որ ԱԺ նախագահի կողմից հակասահմանադրական քայլ կլիներ:
2.Սա մի տարբերակ էր խույս տալու շատ կարևոր հարցերի քննարկումից ու «թեմաների տակ» մտնելուց: