Ազգային բարերար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ և վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը անդրադարձել է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու փաստին։
«Նախկինում էլ եղել են շատ միջազգային համաժողովներ, նաև այլ առիթներով հյուրընկալել են միջազգային խոշոր կազմակերպությունների, շատ երկրների ղեկավարների։
Բայց ինձ անհանգստացնում է, որ այս համաժողովը նվիրված է փոքրիկ խմբակին, որն ընդամենը մեկ ամսվա կյանք ունի իշխանավարելու՝ մեր բարեկամ երկրներից պաշտպանություն ունենալու համար։
Ես անհանգստություն ունեմ, որ նախընտրական մեկ նկար ստանալու համար խարխլվելու է տարածաշրջանային բալանսը, և մեր ժողովուրդը կարող է դրա համար վճարել։
Նաև անհանգստություն ունեմ, որ դա կարող է բացել 300 000 ադրբեջանցիների մուտքը Հայաստան»,- ասել է Սամվել Կարապետյանը։


