▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ԱԺ-ում պետք է բացել անգրագիտության լիկկայան, որ պատգամավորները հաշվել սովորեն»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «ԱԺ-ում պետք է բացել անգրագիտության լիկկայան
ՔՊ-ական պատգամավոր Թագուհի Ղազարյանը ԱԺ ամբիոնից հայտարարել է, որ Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ։ Հայաստանի հանրակրթական դպրոցներն ունեն ավելի քան 400 հազար աշակերտ։ Ըստ Թագուհի Հակոբյանի՝ այդ 400 հազար աշակերտի վրա տարեկան ծախսվում է 8 տրիլիոն դրամ։ ՀՀ 2026 թվականի պետբյուջեն հաստատվել է եկամուտների գծով՝ 3 տրիլիոն 275.1 մլրդ դրամ, իսկ ծախսերի գծով՝ 3 տրիլիոն 811.9 մլրդ դրամ։ 3 տրիլիոն դրամ բյուջե ունեցող պետությունը միայն աշակերտների վրա ինչպե՞ս է ծախսում 8 տրիլիոն դրամ։ ԱԺ-ում պետք է անգրագիտության լիկվիդացիայի կայան՝ լիկկայան բացել, որ անգրագետ պատգամավորները հաշվել սովորեն, հեկտարի չափերն իմանան և այլն։ Ողբալի վիճակում ենք, որ ազգիս ընտրյալները իրենք են»։

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին