▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԺ պատգամավորը պարսպի վրայից ցատկելով մտել է Բուսաբանական այգի. աշխատակազմը դժգոհ է

ԱԺ Ելք խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն օրերս Երեւանի բուսաբանական այգուց ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել էր այնտեղ տիրող իրավիճակին: Ըստ Սիմոնյանի, Բուսաբանական այգում ահռելի տարածքներ անպատի են վերածվել, առանց ջրի, աղտոտված վիճակում են:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Քիչ առաջ ՀՀ ԳԱԱ Ա. Թախտաջյանի անվան Բուսաբանության ինստիտուտի գիտական կոլեկտիվն արձագանքել է Սիմոնյանի հրապարակած տեսանյութին` նշելով.

Картинки по запросу բուսաբանական այգի

 

 

 

 

 

 

 

 

 

«ԱԺ պատգամավոր Ա. Սիմոնյանի գործողությունները գնահատում ենք ոչ հարիր իր ներկայիս կարգավիճակին: ՀՀ Կառավարությունը ներկայացնող քաղաքական ուժի անդամ պաշտոնատար անձին վայել կլիներ մուտք գործել այգի կենտրոնական մուտքից, խորապես ծանոթանալ առկա հիմնախնդիրներին և իր աջակցությունը ցուցաբերել դրանց լուծման գործում: Դրա փոխարեն վերջինս ցատկելով այգու ցանկապատի վրայով մուտք է գործել ներս, ընտրել այգու առավել խոցելի հատվածը և անհիմն մեկնաբանություններ պարունակող տեսանյութ տեղադրել ֆեյսբուք սոցիալական ցանցում:Հավելենք, որ ոչ վաղ անցյալում, լինելով Երևանի ավագանու անդամ, նա երբևէ պաշտոնապես չի ցուցաբերել հետաքրքրություն Բուսաբանական այգու խնդիրների վերաբերյալ: Անգամ տեղյակ չէր, որ այն Երևանի քաղաքապետարանին ենթակա հաստատություն չէ: Երևանի Բուսաբանական այգին (1935 թ., 80 հա) հանդիսանում է ՀՀ ԳԱԱ Ա. Թախտաջյանի անվան Բուսաբանության ինստիտուտի կառուցվածքային գիտափորձարարական ստորաբաժանումը»:

 

 

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին