▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աջակցություն մարտական գործողությունների հետևանքով տուժածներին․ «Նոր էջ»

Հավատարիմ մնալով հասարակության հետ արժեքներն ու մարտահրավերները կիսելու իր պատրաստակամությանը, Ֆիլիպ Մորրիս Արմենիան աջակցում է Հայաստանի Մարդկային Ռեսուրսների ասոցիացիայի կողմից նախաձեռնած «Նոր էջ» նախագծին։

Հետպատերազմյան շրջանում մշակված այս նախագծի շրջանակներում աջակցություն կցուցաբերվի մարտական գործողությունների հետևանքով տուժած 18-30 տարեկան մոտ 1000 հայ երիտասարդի։ Մասնագիտական կողմնորոշման, ուսուցման և զարգացման ծրագրերի միջոցով երիտասարդները կկարողանան վերաիմաստավորել սեփական ներուժն ու հնարավորությունները, ձեռք բերել հմտություններ աշխատաշուկա մուտք գործելու համար և վերադառնալ լիարժեք կյանքին:

«Նոր էջ» նախագիծը համագործակցելու է շուրջ 500 կազմակերպությունների ու կառույցների, ինչպես նաև ՀՀ ընկերությունների ու գործատուների հետ։ Ծրագրում ներգրավված մասնագետների շնորհիվ հնարավոր կլինի համադրել նախագծի մասնակիցների հետաքրքրություններն ու մասնագիտական հնարավորությունները ՀՀ գործատուների ներկայացրած աշխատուժի պահանջարկի հետ։ Արդյունքում թիրախային խմբի երիտասարդները ոչ միայն ձեռք կբերեն ու կվերականգնեն իրենց մրցունակությունն աշխատաշուկայում, այլև կունենան ժամանակի և աշխատաշուկայի պահանջներին համահունչ հմտություններ ու գիտելիքներ։

«Ստեղծված իրավիճակում անկարելի է անտարբեր մնալ այն դժվարությունների նկատմամբ, որոնց առջև կանգնել են բազմաթիվ հայ երիտասարդներ։ Դա է պատճառը, որ հունվարից մեկնարկել ենք «Նոր էջ» ծրագիրը։ Փորձելով Հայաստանում զարգացնել մասնագիտացված մարդկային ռեսուրսների համայնքը, մենք մեր աջակցությունը դրսևորելու ենք հենց մասնագիտական կողմնորոշման խթանման ու գործատու-աշխատակից կապի ապահովման միջոցով։ Կոչ ենք անում բոլոր ընկերություններին, որոնք նույնպես անտարբեր չեն խնդրի նկատմամբ ու պատրաստ են իրենց լուման ունենալ երիտասարդների՝ լիարժեք կյանքի վերադառնալուն, միանալ նախագծին», - նշել է Հայաստանի Մարդկային ռեսուրսների ասոցիացիայի նախագահ Արփի Կարապետյանը։   այաս

«Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլը գործում է աշխարհի մոտ 180 երկրներում։ Ու ամեն երկրում էլ մենք հասարակության ներդաշնակ մի մասն ենք։ Հենց դրանով է պայմանավորված հասարակության հետ մարտահրավերներ կիսելու ու համատեղ արժեքներ ստեղծելու ընկերության ձգտումը։ Դժվար պահերին կարելի է ոչինչ չանել։ Բայց Ֆիլիպ Մորրիսն այլ ուղի է ընտրել՝ հավատալով, որ բիզնեսի ու հասարակության ընդհանուր ջանքերով կարելի է կերտել ավելի լավ ապագա։ Վստահ ենք, որ «Նոր էջ» նախագիծը կօգնի 1000 երիտասարդներին վերագտնել իրենց ու ճիշտ ընտրություն կատարել իրենց մասնագիտական ճանապարհի ամեն փուլում», - մեկնաբանել է Ֆիլիպ Մորրիս Արմենիա ընկերության գլխավոր կառավարիչ Նատալիա Մայորովան։

Հայաստանի Մարդկային Ռեսուրսների Ասոցիացիան նպատակ ունի Հայաստանում զարգացնել մարդկային ռեսուրսների մասնագիտացված համայնքը, որը կնպաստի անձնակազմի արդյունավետ կառավարման ձևավորմանը և զարգացմանը՝ երկրին ծառայելու նպատակով: Իր գոյության 10 տարվա ընթացքում ասոցիացիան իր շուրջն է համախմբել 400-ից ավելի մասնագետների։ Ստեղծված իրավիճակը չի խոչընդոտել, որպեսզի Ասոցիացիան շարունակի հավատարիմ մնալ իր արժեքներին։ Վերջին շրջանում ՄՌ Ասոցիացիան իրականացրել և իրականացնում է սոցիալական պատասխանատվության բազմաթիվ ծրագրեր, որոնք ուղղված են կարիերայի և մասնագիտական զարգացմանը:

Այս ընթացքում կազմակերպվել են մասնագիտական զարգացմանը նպաստող անվճար վեբինարներ, գործատուներին և անձնակազմի ղեկավարներին տրամադրվել է մասնագիտական աջակցություն մարտական գործողություններից տուժած անձանց հետ աշխատանքային հարաբերությունները կարգավորելու, աշխատավայրում նրանց աջակցելու վերաբերյալ։ Ասոցիացիայում անդադար գործում են ԹԵԺ ԳԾԵՐ՝ արտակարգ դրության, ռազմական դրության և աշխատանքի ընդունվող արցախցիներին աջակցելու համար։

Վերջին տարում ստեղծվել է ՄՌ պրոֆեսիոնալ հարթակ՝ HRCommunity.am, որը մասնագիտական փորձի փոխանակման, ինքնաարտահայտվելու և բազում հարցերի պատասխաններ ստանալու հնարավորություն է տալիս։

Ֆիլիպ Մորրիս Արմենիան Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ առաջատար միջազգային ընկերության դուստր ձեռնարկությունն է: Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլը Հայաստանում ներկայացուցչություն է ստեղծել 1995թ.-ին և 2010թ.-ի դեկտեմբերին բացել է Ֆիլիպ Մորրիս Արմենիա ՍՊԸ-ն:

PMI-ը բարձր է գնահատում Հայաստանում գիտական հարուստ ժառանգությունը և տեխնոլոգիական զարգացման մեծ պոտենցիալը։ Գիտական և տեխնոլոգիական ոլորտներում երկրի փորձառության շնորհիվ դեռ 2017թ. Ֆիլիպ Մորրիսը ՀՀ Կառավարության, Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական համալսարանի և Երևանի Պետական Համալսարանի հետ ստորագրեց Փոխըմբռնման հուշագիր, ինչի արդյունքում 2018 թվականին Հայաստանում հիմնադրվեց PMI Science գիտահետազոտական կենտրոնը:

Հայաստանում Ֆիլիպ Մորրիսը Top Employer Institute հեղինակավոր կառույցի կողմից արդեն մի քանի տարի է, ինչ արժանանում է «Լավագույն գործատու» տիտղոսին։ Սա փաստում է, որ ընկերության համար գերագույն արժեք է մարդը․ յուրաքանչյուր աշխատակցի համար Ֆիլիպ Մորրիսն առաջարկում է գերազանց աշխատանքային պայմաններ՝ շնորհիվ անձնակազմի կառավարման առաջադեմ փորձառության: Ընկերության աշխատակիցները կիսում են Ֆիլիպ Մորրիսի՝ բիզնեսը վերափոխելու և հասարակության հետ համընդհանուր արժեք ստեղծելու ու մարտահրավերները կիսելու գաղափարախոսությունը։ 

 

Կայքում տեղ գտած մտքերը հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Asekose.am / հեռ: 095519696
Հասարակություն ավելին