Արդեն տեղեկացրել ենք, որ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մեկնարկել է «Մարտի 1-ի» գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատավարությունը: Դատարանում են «Մարտի 1-ի» գործով տուժողների իրավահաջորդները։ Դատական նիստին ներկայացել են նաև նույն գործի շրջանակում մեղադրյալներ Սեյրան Օհանյանը, Արմեն Գևորգյանը և Յուրի Խաչատուրովը: Ներկա է նաև Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը։ Նիստին ներկայացավ Ռոբերտ Քոչարյանը, ում աջակիցները ծափահարություններով դիմավորեցին։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանին 2018 թ. հուլիսին մեղադրանք է առաջադրվել՝ մի քանի այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ սահմանադրական կարգը տապալելու, ինչպես նաեւ առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար։ Նշենք, որ Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 4-ին որոշել է հակասահմանադրական և անվավեր ճանաչել Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը, իսկ 135-րդը՝ սահմանադրական։ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը հայտարարում էր, որ ըստ ՍԴ որոշման՝ Ռոբերտ Քոչարյանը պետք է ազատ արձակվի, իսկ Գլխավոր դատախազությունը նշել էր, որ այն հիմք չէ, որպեսզի պաշտոնաթող նախագահը ազատ արձակվի։
Տեսանյութը՝ Արմինե Գևորգյանի ֆեյսբուքյան էջից
Դիտեք նաև՝
Կարդացեք նաև՝ Հայրս ակնկալում է, որ ազատ կարձակվի. Լևոն Քոչարյան


