▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ականջներդ կկտրեմ». միջադեպ զինված խմբի պարագլուխ Արթուր Վարդանյանի եւ դատախազի միջեւ

armtimes.com-ը գրում է. Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվել է 2015 թ. նոյեմբերին ԱԱԾ-ի կողմից մեծ աղմուկով վնասազերծված զինված խմբի գործով դատական հերթական նիստը:

Այս փուլում դատարանը հետազոտում է գործում եղած ապացույցները: Դրանք հրապարակելու ժամանակ սակայն միջադեպ է տեղի ունեցել զինված խմբի պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանի եւ գործով մեղադրող դատախազներից Սարգսյանի միջեւ:

Երբ մեղադրողը հրապարկել է գործում առկա լուսանկարներից մեկը՝ ներկայացնելով որպես «Շռամ Վալերիկ» անվամբ ինչ-որ անձնավորության գերեզմանի մոտ արված լուսանկար, Արթուր Վարդանյանը զայրացել է:

«Ինչ-որ անձնավորությունը դու ես, ամեն ինչ բացահայտեցիք, էդ մի բանը չկարեցաք: Եթե հայրանունը Վալերիկի է, ուրեմն ես հորս գերեզմանի մոտ եմ, իմ հայրը ինչ-որ անձնավորություն չէ»,- բղավել է Վարդանյանը: Դատավոր Արմեն Բեկթաշյանը նրան նկատողություն է արել, սակայն Վարդանյանը շարունակել է տեղից բղավել, իսկ երբ դատավորը նրան սպառնացել է դահլիճց հեռացնել Վարդանյանն ասելէ, որ դատավորը չպետք է որոշի ինքը սխալ է, թե ճիշտ: Սա զայրացրել է նախագահող դատավորին եւ վերջինս Արթուր Վարդանյանին մեկ ժամով հեռացրել է նիստերի դահլիճ, մինչ ուղեկցողները նրան կհեռացնեին, նա մեղադրող դատախազի կողմը շրջվելով`ինչ- որ բան է ասել,  ինչը բարկացրել է դատախազ Սարգսյանին:

«Ականջներդ կկտրեմ»,- ի պատասխան ասել է դատախազը:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին