Հունիսի 1-ն ամբողջ աշխարհում նշվում է, որպես Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օր: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի առաջարկով Akneye-ն միացավ նախաձեռնությանը և Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը անցկացրեց սահմանամերձ Բերդ քաղաքում:
Նախաձեռնությանը միացան հայ նկարիչներ Գարեգին Հարությունյանը, Մերի Եփրեմյանն ու Սևակ Նազարյանը:

Արտիստները երեխաների համար տեղում նկարչական դասընթացներ կազմակերպեցին, ապա աջակցեցին նկարել խորհրդանշական աչքերի վրա:
Նախագծի շրջանակներում երեխաների ձեռքերով նկարազարդված քանդակների NFT տարբերակն կստեղծվի և բարեգործական նպատակով կներկայացվեն վաճառքի ftNFT ֆիջիթալ հարթակում: Վաճառքից գոյացած գումարը կուղղվի ԱՍՀ նախարարության ենթակայությամբ գործող խնամքի հաստատություններում ապրող երեխաների կրթական գործընթացի կազմակերպմանը։ Akneye նախագծի վերաբերյալ մանրամասն կարող եք տեղեկանալ պաշտոնական կայքէջում:


