▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ակնհայտ է, որ քննիչի կողմից թելադրված է. Դավիթ Սանասարյանը՝ իր դեմ ցուցմունքների մասին

 

«Քննիչի կողմից թելադրված են այդ գրությունները և պետք է վերջում գրված լիներ ոչ թե Սամվել Ադյան, այլ քննիչի անուն ազգանունը»,- այս մասին այսօր դատարանում հայտարարեց ՊՎԾ լիազորությունները ժամանակավորապես կասեցված պետ Դավիթ Սանասարյանը։

Հավելենք, որ այսօր նիստի ժամանակ հայտնի դարձավ, որ գործով մեղադրյալ, ՀՀ Պետական վերահսկողության ծառայության Գնումների վերահսկողության վարչության նախկին պետ Սամվել Ադյանի (համարվում է ՊՎԾ լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանի դեմ գլխավոր ցուցմունք տված անձը) երեք անգամ դիմել է ԱԱԾ քննիչին առանց փաստաբանի ներկայության ընդունելու համար, այնուհետև նույնկերպ ԱԱԾ Քննչական դեպարտամենտի պետին՝ ինքնախոստովանական ցուցմունք տալու համար։ 

Ադյանն ինքնախոստովանական ցուցմունք է տվել՝ գնումների գործընթացում Դավիթ Սանասարյանի կողմից միջամտություն կատարելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու առումով։ 

Բացի այդ նախագահող դատավոր Դավիթ Բալայանն ընթերցեց ԱԱԾ քննիչ Ոսկանյանին Սամվել Ադյանի ուղարկված գրությունը. «Գևորգ Խաչատրյանի (ՊՎԾ գլխավոր մասնագետ) հետ տեղի է ունեցել առերեսում, տվել եմ լրացուցիչ ցուցմունք, որով ընդունել եմ Գևորգ Խաչատրյանի տված հանգամանքները, ուստի նրա հետ կրկին առերեսվելու անհրաժեշտություն չեմ տեսնում և ցանկանում առերեսվել»։

Անդրադառնալով այս հանգամանքներին՝ Դավիթ Սանասարյանն ասաց. «Ես վստահություն ունեմ ու այդ մասին առաջիկայում կխոսեմ, որ այս գրությունների, դիմումների տակ պիտի գրած լիներ ոչ թե Սամվել Ադյան, այլ քննիչ Ոսկանյան, Երիցյան կամ այլ քննիչ, որովհետեւ ակնհայտ է, որ դրանք քննիչի կողմից թելադրված են»:

Ըստ Սանասարյանի՝ քննիչի հետ հանդիպման ժամանակ ինքն ասել է, որ Սամվել Ադյանը չէր կարող նման ցուցմունք տալ, քանի որ դա չի համապատասխանում իրականությանը, սակայն քննիչը  ներկայացրել է, որ դրանք Սամվել Ադյանի գրություններն են. «Եթե ոչ այս վերջինը, ապա մյուսները քննիչի կողմից պարտադրված են»,- հայտարարեց Սանասարյանը՝ կրկնելով, որ իրենց համոզմունքն այն է, որ Սամվել Ադյանը չէր կարող նման ցուցմունք տալ:

Դատախազն էլ առարկեց՝ ասելով, որ առանց հիմքերի պետական պաշտոնյաների հասցեին մեղադրանքներ են հնչեցվում։

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին