Թուրքական դատարանը հայերեն և թուրքերենհրատարակվող «Ակոս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիրՌոբեր Քոփթաշին մեղավոր է ճանաչել թուրքական«Աշխատավորական կուսակցությանը» (ԱԿ-İP) վիրավորելուհամար: Դատարանը Քոփթաշին պատժել է 3000 թուրքականլիրա տուգանքով: Գրում է ermenihaber.am-ը:
2011 թվականի օգոստոսի 26-ին «Ակոս» շաբաթաթերթումՔոփթաշը հոդված էր հրապարակել, որը վերաբերում էր «Աշխատավորական կուսակցությանը»: Նշյալ կուսակցությունը դատարան հայց էր ներկայացրել ընդդեմ Քոփթաշի՝ պահանջելով բարոյական վնասների փոխհատուցում:
«Ակոս» շաբաթաթերթի տեղեկացմամբ՝ Քոփթաշի փաստաբան Հաքան Բաքըրջըօղլուն հայտնել է, որ մարտի 4-ին դատարանի կայացրած որոշումը բողոքարկելու է: