▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալավերդցի Վահագնից կաշառք վերցնելու մեջ մեղադրվող Թաթուլ Շուշանյանն ազատ է արձակվել

Քրեական հեղինակություն Ալավերդցի Վահագն Աբգարյանի կողմից կաշառք ստանալու եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով կալանավորված պաշտոնյա Թաթուլ Շուշանյանը  գրավի դիմաց ազատ է արձակվել:

 

 

 

 

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է սույն գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Երվանդ Վարոսյանը՝ հավելելով, որ նման որոշում կայացրել է դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը:

Վարոսյանի գրառումը ստորեւ. «Տեղեկացա, որ այսօր գրավի դիմաց դատարանի որոշմամբ (Տաթևիկ Գրիգորյան) ազատ է արձակվել սպանության կազմակերպչին պարտակելու, սպանության կատարողին ակնհայտ մեղմ մեղադրանք առաջադրելու նպատակով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու ու առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու համար մեղադրվող Լոռու մարզի քննչական վարչության նախկին պետ Թաթուլ Շուշանյանը։

 

 

 

 

 

Իրոք որ դատական համակարգում կարծես խառնել են իրար սաղ, ազատության մեջ են հայտնվում մարդիկ, ում կալանավորումը օրինական է ու հիմնավոր, կալանավորվում են մարդիկ, ում կալանավորելու համար որևէ հիմք չկա։

Որպես սպանված Կամո Փիրուզյանի իրավահաջորդի ներկայացուցիչ պատրաստվում եմ վերաքննիչ բողոք ներկայացնել կայացված որոշման դեմ։ Ալավերդցի Վահագնի փաստացի «ենթակա» ու կամակատար (Կ.Փիրուզյանի սպանության վերաբերյալ քրեական գործի նյութերին ծանոթանալուց հետո դա ակնհայտ է) քննչական վարչության նախկին պետի պարագայում առկա են առավել քան բավարար ապացույցներ, որոնք հիմնավորում են նրա կալանքի անհրաժեշտությունը»:

 

 

 

 

 

 

Նշենք, որ Շուշանյանը կալանքի տակ էր գտնվում փետրվարից:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին