Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը երգիչ, երգահան Հայկոյին հետմահու պարգևատրելու մասին կարգադրություն է ստորագրել․ «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 22-րդ կետով եւ Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարգեւներով պարգեւատրման կարգը եւ պարգեւների նկարագրությունը հաստատելու մասին» ԱԺԽՈ-045-Լ որոշման 3-րդ հավելվածով` կարգադրում եմ.1. Հայ մշակույթի եւ երգարվեստի զարգացման գործում ներդրած մեծ ավանդի համար երգիչ եւ երգահան Հայկ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ (Հայկո) հետմահու պարգեւատրել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով»: |
Ալեն Սիմոնյանը Հայկոյին հետմահու պարգևատրել է ԱԺ նախագահի հուշամեդալով
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet