▲ Դեպի վեր

Շաբաթ, 15.03.2025 lang.iso lang.iso lang.iso

Ալեն Սիմոնյանը իր հայտարարությամբ արդարացնում է Ադրբեջանի ագրեսիան, էթնիկ զտումների փաստը. Բագրատ Սրբազան

Ալեն Սիմոնյանը իր հայտարարությամբ արդարացնում է Ադրբեջանի ագրեսիան, էթնիկ զտումների փաստը
 
«Ցինիզմ է ամեն ինչ վերագրել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը։ 

Մոռանում են, որ իրենք են գնացել Պրահայում ստորագրել ու Արցախի ճակատագիր հանձնել Ադրբեջանին։ 

Իրենք են կրել այս ողջ աղետի հանցավորությունը։ 

Այդ չարիքը հենց այդ օրերին` 2023–ի սեպտեմբերի 19–20–ին հայտարարեց, որ ՀՀ–ն որևէ կերպով չի ներգրավելու այս էթնիկ զտման գործընթացը կանխելու մեջ»։ 
 
Բագրատ Սրբազան

***

Խոսելով իշխանության ներկայացուցիչների` արցախցիների հասցեին հնչեցրած վիրավորական ու մեղադրական հայտարարությունների մասին, «Սրբազան պայքար»-ի առաջնորդ Բագրատ Սրբազանը փաստեց` այս ամենն արվում է` Ադրբեջանի ցեղասպան գործողություններն արդարացնելու նպատակով: «Անգամ չեն հիշատակում, որ իրենք մեկ տարի սովի մատնեցին արցախցիներին` մատը մատին չխփելով, իրենք են Պրահայում Արցախը հանձնել Ադրբեջանին, իրենք են կրել այս ողջ ժամանակահատվածի աղետի ուղղակի հանցավորությունը: Հենց դուք եք հանձնել Արցախը` բոլոր իմաստներով` 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև այսօր: Միևնույն ժամանակ նաև իրենք են եղել ուղղակիորեն պատճառը, որ Հայաստանի Հանրապետությունն Արցախում բնակվող իր քաղաքացիների նկատմամբ անտարբեր դիտորդի դեր ստանձնի` մի կողմ քաշված նայելով, թե ինչպես են էթնիկ զտման ենթարկվում մեր քույրերն ու եղբայրները: ՀՀ զինված ուժերը գտնվել են ՀՀ իշխանության անմիջական հրահանգի ներքո և այդ օրորին այդ չարիքը հայտարարեց, որ ՀՀ-ն որևէ կերպով չի ներգրավվելու այս էթնիկ զտման գործընթացը կանխելու գործընթացում, որովհետև «դա Հայաստանի պատերազմում ներքաշելու աշխարհաքաղաքական խաղեր են»: Եվ հիմա այս երևույթները մեղադրում են աչցախցիներին` ասելով, թե չեն կռվել»,- արցախցիներին ուղղված մեղադրանքի սլաքները իշխանության ուղղությամբ թեքեց Բագրատ Սրբազանը:

***

«Սրբազան պայքար»-ի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Սրբազանը յութուբյան իր ուղերձում անդրադարձել է Հայաստանում իշխող ուժի ներկայացուցիչների՝ «վերջին բարոյազուրկ հայտարարություններին՝ Արցախի վերաբերյալ»:

«Արցախցիների վերաբերյալ այդ երևույթը (նկատի ունի Ալեն Սիմոնյանին-խմբ.) ասել Է` երբ դուք այդտեղից դուրս եկաք, չնայած անվտանգ չէր, բայց պետք էր մնալ ու կռվել: Ընդ որում` պետք էր կռվելն անընդհատ շեշտելով: Չարիքի գլխավորությամբ բացահայտ խոսում են այս մասին` փորձելով սահմանափակումներով մոլորեցնող կամ ոլորապտույտ ճանապարհներով արտահայտել իրենց մտքի եղածը, դուք պատկերացրեք իրենք իրենց միջավայրում ինչեր են խոսում: Անընդհատ շեշտում են, որ պետք էր կռվել, պայքարել, այնինչ դուք դուրս եկաք, ՀՀ-ն զենք տրամադրել էր և այլն: Հիմա դուք պատկերացրեք հրապարակային այս մեկ արտահայտության այն ամբողջական պատկերը, երբ իրենք իրենց մեջ են խոսում` որպես «Քաղաքացիական պայմանագիր» կամ որևէ խումբ: Պատկերացնում եք` մեր կյանքերը սրանց են վստահված: Վաղն էլ շատ հանգիստ կարող են դառնալ ձեզ, սիրելի ժողովուրդ և ասել, որ պետք էր կռվել` մոռանալով, Գորիս-Կապան ճանապարհը հանձնել են իրենք, Տավուշի գյուղերը հանձնել են իրենք և դեռ շարունակում են: Քարվաճառը և մնացած հատվածները իրենք ստորագրությամբ են հանձնել, հանձնել են առանց կռվելու և եթե կռվողների մասին խոսում են, առաջին հերթին թող ասեն` իրենք որտե՞ղ էին գտնվում ամբողջ պատերազմի ժամանակ` կռվելու ո՞ր տիրույթում»,- ասաց Սրբազանը:

***

Արցախի նախկին ՄԻՊ և նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանի ֆեյսբուքյան գրառումը․ ««ՀՀ ԱԺ նախագահը» հերթական անգամ թքեց, կրկին՝ բոլորիս երեսին:
Եվ նա ու իր նմանները միշտ էլ կթքեն ու կհպարտանան իրենց այդ «հերոսական» կարողությամբ, քանի դեռ պատասխան չեն տվել իրենց բարոյական ու իրավական սխալների ու հանցանքների համար:
Ցինիզմի ինչ մակարդակ պիտի ունենան իշխանությունները, որ, մի կողմից, Արցախը հանձնեն թշնամուն և հայտարարեն Հայաստանի չմիջամտելու մասին, իսկ, մյուս կողմից, կռված, հյուծված ու բառացիորեն միայնակ մնացած ժողովրդին լկտիաբար մեղադրեն չկռվելու մեջ: Փաստորեն, պետք է անիմաստ կերպով կռվեինք մինչև վերջին մարդը, որ Մայր Հայաստանում հիմա մեր իրավունքների համար չպայքարեինք և միգուցե մեր հիշատակի առջև «գլուխ խոնարհեին»»...

***

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Երբ «Ֆրիդոմ Հաուս»-ը ներկայացնում էր Արցախում էթնիկ զտման մասին անգլալեզու զեկույցը՝ փաստագրելով ադրբեջանական հանցագործությունները, քննարկման ժամանակ հարց տվեցի, թե ինչպես կարելի է անել, որ զեկույցը հասանելի լինի նաև հայ հանրությանը, որպեսզի մարդիկ ծանոթանան Արցախում կատարվածին, և ի վերջո վերանա այն անիմաստ հարցերի շարանը, թե ինչու չկռվեցիք, կարելի էր մնալ ու պայքարել և այլն: Երևի միամտություն էր կարծել, թե զեկույցը կամ բազմաթիվ այլ փաստագրող նյութեր կարող են որևէ բան փոխել, քանի որ ատելության խոսք գեներացնող այդ թեզերը հրապարակ են նետվում քաղաքական իշխանության և նրանց սպասարկող լրատվամիջոցների կողմից, և դրա դեմ պայքարը ենթադրում է պայքար պետական քարոզչամեքենայի դեմ։

Ի պատասխան ԱԺ նախագահի՝ կարելի է բերել բազմաթիվ փաստեր, պայքարի և անձնազոհության բազմաթիվ դրվագներ, բայց այդ ամենն անիմաստ է, երբ գործ ունենք տիեզերական մակարդակի անբարոյականության, ստորության և ցինիզմի հետ»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին