▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ալեն Սիմոնյանը ճիշտ էր, Լավրովը՝ ճիշտ չէր»․ ինքը փաստեց․․․ԱԺ նախագահ

«Ալեն Սիմոնյանը ճիշտ էր, Լավրովը՝ ճիշտ չէր»․ ինքը փաստեց․․․ԱԺ նախագահ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում հարցին՝ «ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը երբ հայտարարում է, թե Պրահայում Հայաստանն արդեն Արցախը թողել է Ադրբեջանի կազմում, ճիշտ է դուրս գալի՞ս», արձագանքել է․ «Ոչ, ճիշտ չի դուրս գալիս, որովհետև այդ նույն հայտարարության մեջ ինքը պատմում էր մի տարբերակ նաև, որը ես ժամանակին ներկայացրել եմ որպես ռուսական տարբերակ, եթե կուզեք` Լավրովի տարբերակ: Ինքը ևս մեկ անգամ փաստեց, որ ռուսական տարբերակ իրականում կար, ու, ի հեճուկս իր իսկ հայտարարության, ռուս լրագրողների հետ իմ հայտնի տեսանյութից հետո, ինքը փաստեց, որ այնուամենայնիվ, Ալեն Սիմոնյանը ճիշտ էր, Լավրովը ճիշտ չէր։ Պրահայի հայտարարության մեջ նման բան չկա, Արցախը որևիցե պարագայում չի թողնվում գործընթացից դուրս, նախատեսված ֆորմատ կա, որով Արցախն ու Ադրբեջանը պետք է իրար հետ ունենան խոսակցություն: Եղել է ինչ-որ տարբերակ, որտեղ, իրոք, Արցախը դուրս էր մնում, բայց Հայաստանն այդ խոսակցությունները մերժել է ու չի մտել այդ խոսակցությունների մեջ»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին