▲ Դեպի վեր

Կիրակի, 02.03.2025 lang.iso lang.iso lang.iso

Ալեն Սիմոնյանը մի քիչ «տաքացել է»

«Իրավունք» թերթը գրում է. «Մինչ մամուլում լայնորեն քննարկվում է, թե վերջինս բալթյան-սկանդինավյան երկրների խոհրդարանների պատվիրակությունների հետ հանդիպման ժամանակ ռուսատյաց հայտարարություններ է արել, ինքն էլ հերքում է, չար լեզուները պնդում են եղելության մասին այլ մանրամասներ:

Ըստ օդում կախված լուրերի` իրականում Ալեն Սիմոնյանը նախապես հետաքրքրվել է, թե փակ հանդիպման ժամանակ ներսում պրոռուսական ու պրոբելառուսական անձինք արդյոք կան, թե՝ ոչ, իսկ երբ վստահեցրել են նրան, թե «մենք մերոնցով ենք», սկսել է բերանը բացել՝ եվրոպացիներից ավելի եվրոպացի երեւալու համար: Արդյունքում՝ մի քիչ չափից շատ է «տաքացել»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին