▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալեն Սիմոնյանը «Նաիրի» ԲԿ-ում է. ձախ քունքային շրջանում սալջարդ և արյան զեղում ունի

Այսօր «Մալիբու» այգում հարձակման ենթարկված ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը «Նաիրի» ԲԿ է դիմել ժամը 19:00-ի սահմաններում, անցել է բոլոր հետազոտությունները, գտնվում է ընդհանուր բաժանմունքում, բժիշկների հսկողության ներքո: Սիմոնյանը որևէ վիրահատական միջամտության կարիք չունի: Ընդհանուր վիճակը կայուն է:

Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասել է «Նաիրի» ԲԿ-ի գործադիր տնօրեն Անատոլի Գնունին:

«Անցկացվել են հետազոտություններ, ոսկրատրավմատիկ ոչ մի փոփոխություններ՝ գլուխ, պարանոց, կրծքավանդակ, որովայն և նաև փափուկ հյուսվածքների կողմից, օրգան-համակարգերի կողմից ոչ մի փոփոխություն չկա: Կա ձախ քունքային հատվածում սալջարդ և փոքր արյան զեղում: Ուղեղի ցնցում հարցականով: Այդ դիագնոզն է  դրված»,-ասել է Գնունին:

Ալեն Սիմոնյանին առաջարկվել է այսօր մնալ հիվանդանոցում: Նա համաձայնել է: Վաղը ևս կմնա, թե՝ ոչ, այս պահին, ըստ Անատոլի Գնունու, ասել հնարավոր չէ: Ամեն ինչ կախված է վաղվա հետազոտությունների արդյոնքներից եւ Ալեն Սիմոնյանի ցանկությունից: «Վաղը մենք կնայենք վիճակը կգնահատենք և իհարկե, իր ցանկությունն էլ հաշվի կառնենք ուզում է մնալ, թե գնալ տուն»,-ասել է «Նաիրի» ԲԿ-ի գործադիր տնօրենը:

Կարդացեք նաև՝  Արթուր Դանիելյանը սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել. Ալեն Սիմոնյանը մանրամասներ է հայտնում

Կարդացեք նաև՝ Արթուր Դանիելյանին ձերբակալել են և տարել Էրեբունի ԲԿ՝ վիրահատական միջամտության

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին