▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալեն Սիմոնյանը պատասխանել է Լևոն Քոչարյանին

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան գրառման միջոցով  պատասխանել է Լևոն Քոչարյանի այսօրվա հայտարարությանը:

«Այսօր Ռոբերտ Քոչարյանի որդին` Լևոն Քոչարյանը, արձագանքելով լրագրողի հարցին, իրեն թույլ է տվել լկտի արտահայտություններ անել իմ և ՀՀ ԱԺ այլ պատգամավորների հասցեին: Ես այս անգամ ներողամտաբար եմ մոտենում նրա այսօրվա հնչեցրած խոսքերին, հասկանում եմ` հուզված է և անփորձ հրապարակային շփման մեջ:

Միևնույն ժամանակ ուզում եմ կոչ անել չնմանվել իր և իր ընտանիքի անդամների կողմից վճարվող բթամիտ, ստախոս ֆեյքերի բանակին և մնալ կոռեկտության սահմաններում, քանզի միայն կույրը կարող էր չտեսնել իմ այս ընթացքում կոռեկտության դաշտում մնալը, և միայն կատարյալ հիմարը կարող է չհասկանալ, որ կարող է մնալ ծանրաձողի տակ:

Հուսամ տեքստի հայերեն լինելը չի խանգարի հասկանալ բուն բովանդակությունը»,-գրել է Ալեն Սիմոնյանը:

 

Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 4-ին, լրագրողների հետ զրույցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի այն դիտարկմանը, որ եթե Լեւոն Քոչարյանը դատարանների վրա ճնշումների մասին փաստեր ունի, թող դիմի իրավապահներին, ասել է՝ Եկեք ամեն մեկի ասածին չանդրադառնամ...

«ՍԴ–ի բակում կան մարդիկ, որոնք տարբեր բաներ են խոսում, Ազգային ժողովում մարդիկ ասում են ես Rolls-Royce եմ քշում, ինչ ասեմ՝ հատուկ բթամիտների համար այսօր իմ ֆեյսբուքյան եւ ինստագրամյան էջում կփորձեմ տեղադրել այդ փաստերը, ինչը սաղս գիտենք, բայց մարդիկ փորձում են չտեսնելու կամ չհասկանալու տալ»,–նշել է  նա։

Լևոն Քոչարյանը նշել է, որ Ռոբերտ Քոչարյանի մոտ անցած շաբաթ է եղել. «Ամենայն հավանականությամբ կլինեմ նաեւ վաղը»:


Դիտեք նաև՝ 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին