▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալեն Սիմոնյանի գրառումից հետո ադրբեջանցիները նրա թվիթերյան էջը կոտրելու փորձեր են արել

Ալեն Սիմոնյանի գրառումից հետո ադրբեջանցիները նրա թվիթերյան էջը կոտրելու փորձեր են արել

Հերթական անգամ պաշտոնական Բաքվի քարոզչամեքենան ողջ ուժով լծվել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի թվիթերյան էջի հրապարակումների հերքման աշխատանքներին։

Միլի մեջլիսի ղեկավարությունը չի կարողացել հավուր պատշաճի կարդալ, ընկալել ԱԺ նախագահի գրառումը Լաչին-Ստեփանակերտի ճանապարհին սահմանային անցակետ ստեղծելու անթույլատրելիության վերաբերյալ և տեղեկատվական անհամաչափ մարտեր է սկսել մի քանի ուղղություններով։

Առաջին ուղղությունը բնականաբար ներքին սպառման խողովակներով Սիմոնյանի ասածի վիճարկումներն են, երկրորդ ուղղությունը՝ այն է, ինչ գալիս է ադրբեջանական համակարգչային մասնագետների ձեռքից՝ հավաքվել գրառման տակ, բայաթի երգել ու փորձել հնարավորության դեպքում հակերային հարձակումների ենթարկել էջը։

Էջը նրանք չեն կարողացել կոտրել։

«Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում՝ խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտում անցակետի տեղադրումը բացարձակապես անընդունելի է, քանի որ կոպտորեն խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետը։ Կոչ ենք անում Ռուսաստանին կատարել իր պարտավորությունը՝ ապահովելով Լաչինի միջանցքի ողջ անվտանգային գոտուց զինված ուժերի դուրսբերումը, ինչպես նաև հորդորում ենք ՄԱԿ-ի անդամ երկրներին, ովքեր ունեն միջազգային անվտանգությունը պահպանելու մանդատ, արդյունավետ քայլեր ձեռնարկել՝ կյանքի կոչելու Արդարադատության միջազգային դատարանի որոշում»,-  գրել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը  «Թվիթեր»-ի իր էջում՝  բացարձակ անընդունելի համարելով  Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրումն ու  կրկին կոչ անելով դադարեցնել Արցախի արգելափակումը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին