Դիտեք նաև՝
«Հանուն Հայ զինվորի» ՀԿ ղեկավար Դավիթ Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շուշի-Քարինտակ հատվածը թշնամին փակել էր ամիսներ առաջ, որը շրջանցող լեռնային գրունտային ճանապարհը, շրջանցում գնում միանում էր Լիսագոր-Բերձոր-Գորիս ճանապարհին ու դուրս էր գալիս Հայաստան։ Աղավնոյի, Բերձորի օկուպացիայից հետո, Բերձոր քաղաքը շրջանցող ճանապարհ էր կառուցել թշնամին և Հագարի գետի վրա կամուրջ։ Կամուրջի վրայով անցնում էինք մենք, իսկ ներքևով` թշնամին։ Վերջերս, Տեղ գյուղի հայտնի դեպքերով պայմանավորված, ճանապարհի այդ հատվածը ևս փոխվեց, ապրիլի 1-ից բացվեց Տեղ-Կոռնիձոր ճանապարհը, որը կրկին, շրջանցելով շրջանցիկ ճանապարհը, գնում և միանում էր Հագարիի կամրջին։ Հենց այս հատվածում էլ այսօր արգելափակել է թշնամին։ Այսինքն թե՛ Բերձորը շրջանցող ճանապարհը, թե՛ Բերձորը շրջանցող շրջանցիկ ճանապարհը շրջանցող ճանապարհը, թե՛ Ստեփանակերտ-Շուշի-Գորիս ճանապարհը, թե՛ Քրքրջանով լեռնային ճանապարհը, բոլորը ի վերջո հատվում էին այստեղ ու Արցախը Հայաստանին միանալու որևէ այլ հատված չկա։ Տեսանյութը՝ Մարատ Եգանյանի ֆեյսբուքյան էջից |