«Նոր էր իշխանափոխություն եղել, երբ հանկարծ ԱԱԾ-ն Սամվել Ալեքսանյանին բռնեց-տարավ: Կարճ ժամանակ անց, նա դարձավ հիմնական ֆինանսավորողը տարբեր հիմնադրամների: Ավելին, Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հարուցվեց քրգործ, կալանավորվեց, ինչեր ասես՝ արվեց: Ի՞նչ եղավ. համաձայնություն և գործը սառեցված է»,- «Մարդու իրավունքներն ու քաղաքական բռնաճնշումները Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ ասաց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը: «Մի ուրիշ օրինակ, ինչո՞ւ Մանվել Գրիգորյանին (ով իմ հերոսը չի եղել) սպանեցին, իսկ Գագիկ Մելքոնյանը պատգամավոր է: 2008-ին երկուսի անունն էլ հնչում էր հրապարակում. Գրիգորյանը չէր միացել Մարտի 1-ին.... Վրեժ է լուծվում»,- հավելեց իրավապաշտպանը: Իշխանյանն անդրադարձավ նաև ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գործին. «Ինչո՞ւ է այսօր Հովսեփյանը հալածվում, որովհետև նա էր էս վարչապետ կոչեցյալի նկատմամբ քրգործի հեղինակը: Գնում է վրեժխնդրություն աջուձախ, վենդետա»: Բանախոսը հորդորեց իրավապաշտպանական հզոր շարժում սկսել: |
«Ալեքսանյան, Ծառուկյան․ բռնեցին, կալանավորեցին, եղավ համաձայնություն և գործը սառեցված է». Ավետիք Իշխանյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet