▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Վերադարձ Ստալինյան ժամանակներ»․ Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի գրառումը․

«ՎԵՐԱԴԱՐՁ ՍՏԱԼԻՆՅԱՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ
Երբեք չէի կարող պատկերացնել, որ ԽՍՀՄ ստալինյան շրջանի մասին ծնողներիս պատմած «ժողովրդի թշնամիներ»-ի պատմությունները անկախ կոչված Հայաստանում նորից իրականություն կդառնան։

«Ժողովրդի թշնամի» համարված՝ կալանավորված, գնդակահարված, աքսորված մարդկանց հարազատներին նույնպես հալածում էին՝ չընդունելով աշխատանքի, ազատելով աշխատանքից և այլ տիպի հետապնդումներ իրականացնելով։

Անհարգելի «իրավապաշտպաններ», արդյոք չե՞ք տեսնում, որ քաղաքական-հասարակական գործիչ, քաղհալածյալ Ավետիք Չալաբյանի եղբոր՝ Արա Չալաբյանին ԿԲ-ից ազատումը քաղաքական հետապնդում է։

Թե՞ դուք սեփական կարծիք չունեք և սպասում եք ձեր տերերի հրահանգին․․․»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին