▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալեքսանյանի համար կարևո՞ր չէ` հայրենիքի վրա հայկական եռագույն դրոշն է, թե կիսալուսնով դրոշը

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Թուրք Նիկոլի գլխավորությամբ վիժվածքների մի հանցավոր բրիգադ հայրենիքի ⅓-ը հանձնել է թուրքին, կրկնակի ընդլայնել է Եռաբլուրը և պատվազրկել հայրենիքն ու հայ մարդուն: Գիտեք չէ՞` Սամվել Ալեքսանյանը Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկն է: Հայրենիքի բարիքներից ամենաշատն օգտվել և օգտվում է Սամվել Ալեքսանյանը: Հայրենիքը նախ և առաջ Սամվել Ալեքսնյանինն է, հետո նոր ուսուցչինը, վարորդինը կամ ծրագրավորողինը, որովհետև հայրենիքի գլխավոր բենեֆիցիարը` հայրենիքի բարիքներից ամենաշատ օգտվողը, եղել է ու կա Սամվել Ալեքսանյանն` իր ընտանիքով հանդերձ: Սամվել Ալեքսանյանը հիմա ասելիք չունի՞, անելիք չունի՞: Թե՞ էս երկիրը մենակ հարստանալու համար է ու կարևոր չէ, թե հայրենիքից ինչ է մնացել, հայրենիքի վրա հայկական եռագույն դրոշն է, թե կիսալուսնով դրոշը»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին