▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալիևը գաղտնի՞ է մեկնել Մոսկվա

Այսօր «Թուրան» լրատվական գործակալությունը  տեղեկություն է տարածել Իլհամ Ալևի` Մոսկվա կատարած գաղտնի այցի մասին: Այս մասին գրում է ադրբեջանական haqqin.az-ը` շեշտելով, որ փորձել է նախագահական նստավայրից տեղեկանալ արդյոք Ալիևը Մոսկվայում է, սակայն չի հաջողվել: Կայքը նշում է, որ նախագահականի լրատվական ծառայությունը հերթական անգամ թերանում է իր աշխատանքում:

Մեկ այլ ադրբեջանական լրատվամիջոց տեղացնում է, որ Ալիևը Մոսկվայում է, ավելին` նա  արդեն ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել Դմիտրի Մեդվեդեւի հետ: Սակայն հայտնի չէ` Վլադիմիր Պուտինի հետ հանդիպում նախատեսվա՞ծ է, թե՞ ոչ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին