Ադրբեջանագետ, պատմական գիտությունների թեկնածու Տաթևիկ Հայրապետյանը 24TV-ի եթերում անդրադարձել է ադրբեջանիցների կողմից իբրև թե բնապահպանական նպատակներով Լաչինի միջանցքը փակելուն․ «Ալիևը Կաշենի հանքը վաճառել է անգլիացիներին, Լաչինի միջանցքում այդ հարցն է լուծում: Ի՞նչ է տեղի ունենում․ Ալիևը դեռ այս տարվա ամռանը պայմանագրով, ըստ էության, կա՛մ վաճառել, կա՛մ վարձակալության է հանձնել Կաշեն, Դրմբոն հանքավայրերը, որոնք տրված են բրիտանական ընկերություններից մեկի վերահսկողությանը։ Ադրբեջանցիները պարտավոր են անգլիացիների մուտքը ապահովել, իմ կարծիքով՝ իրենք նաև այդ խնդիրն են հիմա փորձում լուծել, որովհետև թիրախը հենց հանքավայրն է, իրենք շարժվել են հանքավայրի ուղղությամբ՝ փորձելով մուտք գործել հանք, փորձում են իրենց վերահսկողության տակ վերցնելով՝ հետո ապահովել իրենց պայմանագրային պարտավորությունները»։ Դիտեք նաև՝ Դիտեք նաև՝ |
«Ալիևը Կաշենի հանքը վաճառել է անգլիացիներին»․ Տաթևիկ Հայրապետյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet