▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ալիևը մոռացել է անկեղծանալ մինչև վերջ, նա բացահայտում է Նիկոլի հետ պայմանավորվածությունը»․ Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանը «Հայելի» ակումբում անդրադարձել է նոյեմբերի 8-ին օկուպացված Շուշիում Ալիևի հայտարարությանը, ըստ որի՝ Փաշինյանն այնքան վախեցավ, որ առանց մեկ կրակոցի հանձնեց Ակնայի, Քարվաճառի, Բերձորի տարածքները․ «Ալիևը մոռացել է անկեղծանալ մինչև վերջ և ասել, որ ոչ թե վախեցավ, այլ պայմանավորվածություն կար, որը Ալիևը և Փաշինյանը ձեռք էին բերել 2018 թվականի սեպտեմբերի 28-ին՝ Դուշանբեում։ Նրանք սովորություն ունեն պաշտոնական հանդիպումներից հետո առանձնանալ։ Ալիևը բացում է փակագծերը, նրա ձեռքին կան բազմաթիվ զենքեր՝ տեղեկատվական, հոգեբանական, յուրաքանչյուր հայտարարություն անելիս շատ լավ գիտի՝ ինչ է ասում և ինչքան է ասում»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին