Վերադարձածներին հանգիստ թողեք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության նախկին անդամ Արսեն Կարապետյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Տպավորություն ա, որ տրված թեմայով գեղարվեստական շարադրության մրցույթ ա, ով պարապ ա մնացել մի հուզիչ բան գրում ա։
Ընթացքում Ալիեւը պաշտոնապես բառացի կրկնում ա, որ ՀՀ վարչապետը պարզապես 0 է՝ ոչ ոք, եւ ստանում է նույն 0 պաշտոնական պատասխան Հայաստանից։ Եթե դա նորմալ է, ու այդ միջավայրում վարչապետը կարող է շարունակել, օրինակ, բանակցությունները /մնացածը չեմ ասում/, ուրեմն, զինվորների բառերով՝ սաղ տոշնի ա»:


