Zangi-ի հիմնադիր Վահրամ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հենց Հայաստանում հականիկոլական գործնթացներ են սկսվում Ադրբեջանը միանգամից դառնում է ահավոր կոնստրուկտիվ։ Այս անգամ էլ բացառություն տեղի չունեցավ՝ Ադրեջանի ԱԳՆ-ն հանկարծ Հայաստանի հետ բանակցությունների մեջ պոտենցիալ գտավ։
Ալիևը շատ լավ գիտի, որ Փաշինյանից հետո իր գործերը կտրուկ վատանալու են։ Եվ սա Ալիևի սուբյեկտիվ կարծիքը չէ, այլ հիմնված է նրանց հետախուզության ու վերլուծական կենտրոնների կարծիքի վրա։ Հայաստանը դեռ պահպանում է այնպիսի ներուժ, որի գործի դնելու դեպքում 2020-ից հետո Ալիևի բոլոր ձեռբերումները ի չիք են դառնալու։ Ուստի լրիվ տեղին է նրա ոտքերի դողը, երբ իր հաջողությունների աղբյուրին այստեղ սկսում է քաղաքական վտանգ սպառնալ։
Ալիևը Ջերմուկ և այլ ՀՀ տարածքներ ներխուժելով ստեղծել է մի այնպիսի իրողություն, որ միջազգային իրավունքի տեսակետից մեզ տվել է լեգիտիմ իրավունք Քարվաճառը և մնացած տարածքները ազատագրելու։ Մնում է միայն ազատագրման համար քաղաքական կամք ունեցող գլխավոր հրամանատար ունենալը։
Թուրք-ադրբեջանական տանդեմի խնդիրը՝ պահել Փաշինյանին այնքան ժամանակ, մինչև որ Հայաստանում ինստիտուցիոնալ կերպով ոչնչացված կլինի որևէ տեսակի իրական ռազմական ուժ ունենալու հնարավորությունը»։