▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալիևենք խնդիրներ կունենան իրենց գյուղացի ադրբեջանցիների հետ

Իրականում ադրբեջանական ներկա հիստերիայի արմատները կայանում են նրանում, որ իրենք հայերին արդեն դավադիտ (զաե.ատ) արեցին։

Ու մերոնք սաղ հումանիստական մեծահոգի պոմպոնչիկները մի կողմ դրեցին ու տիրումեր արին այն տեղանքը, որտեղից մեր դիրքերը հրթիռակոծում էին:

Ու եթե առաջ ադրբեջանցինք արխային իրենց գյուղերում տեղադրված կայանքներից սպանում ու վիրավորում էին մեր զինվորներին, համոզված լինելով, որ դիմացը վոլտերներ ու ժանժակռուսոներ են, այս անգամ անսպասելի մրթներին հարված կերան, ու հասկացան, որ այսուհետ հումանիստական բանտիկների վրա հայերը թքած ունեն։

Ու երեկվանից արդեն ալիևնք խնդիրներ կունենան իրենց գյուղացի ադրբեջանցիների հետ, ովքեր այլևս հասկացան, որ իրենց գյուղի տարածքում գտնվող յուրաքանչյուր տանկը, հրանոթը, գռադը կամ այլ զինատեսակը մահաբեր է առաջին հերթին իր և իր ընտանիքի համար։

Տիգրան Քոչարյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին