▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ալիևի անհիմն հայտարարությունները կստանան համապատասխան արձագանք». Իրանի ԱԳՆ

Ադրբեջանը մտադիր է հետագայում ևս անհիմն հայտարարություններ անել լրատվամիջոցների համար, որոնց Իրանը համապատասխան արձագանք կտա:

http://asekose.am/filemanager/uploads/aliyev.jpeg

Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սայեդ Խաթիբզադեն՝ մեկնաբանելով Իլհամ Ալիևի՝ ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստում հնչեցրած հայտարարությունը, ըստ որի՝ Իրանն ու Հայաստանը զբաղված են եղել թմրամիջոցների համատեղ շրջանառությամբ:

«Նման մեղադրանքները ծառայում են միայն Իսրայելի շահերին և ուղղված են Իրանի ու Ադրբեջանի եղբայրական ժողովուրդների հարաբերությունների վատթարացմանը»,- ասել է նա՝ հավելելով, որ Թեհրանը կարևոր դերակատարություն ունի թմրանյութերի դեմ պայքարում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին