▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալիևն ու Պուտինը կքննարկեն Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ սեպտեմբերի 1-ին կայանալիք հանդիպման ընթացքում կքննարկի Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը:

«Իհարկե, այսօր մենք կքննարկենք նաև Ղարաբաղյան հակամարտության և տարածաշրջանի հետ կապված հարցեր: Օրակարգը բավական լայն է»,- ասել է Ալիևը Պուտինի հետ հանդիպման ընթացքում:

 

 

 

 

 

 

 

 

 

Նա վստահություն է հայտնել, որ հանդիպումը երկու երկրների հարաբերությունների զարգացմանը նոր թափ կհաղորդի: Ադրբեջանի նախագահն ընդգծել է նաև երկու պետությունների տնտեսության դրական միտումները:

«Մենք գոհ ենք բոլոր ոլորտներում մեր կապերի զարգացման աստիճանով: Հարաբերությունները ամբողջապես և շատ արդյունավետ են զարգանում: Դուք ընդգծեցիք առևտրաշրջանառության աճը, որը խոսում է երկու երկրների տնտեսության դրական միտումներ մասին, ինչպես նաև այն մասին, որ մեծ տնտեսական համագործակցության մեծ հեռանկար կա: Վստահ եմ, որ առևտրաշրջանառությունը կշարունակի աճել նաև հաջորդ տարիների ընթացքում»,- նշել է Ադրբեջանի ղեկավարը: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին