▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալիևյան կլանը Ինջիղուլյանի շուրթերով մեսիջ է ուղարկում նախևառաջ Ադրբեջանի ժողովրդին

Եթե Ադրբեջանում նախագահական ընտրություններ չսպասվեին, գուցե մոլորված հայ զինվորին ազատ արձակեին: Կարծում եմ, Ալիևյան կլանը այդ կերպ փորձում է տաք պահել ղարաբաղյան թնջուկը և «մշակած» Ինջիղուլյանի շուրթերով մեսիջ ուղարկել նախևառաջ Ադրբեջանի ժողովրդին, թե տեսնում եք, ում դեմ ենք պայքարում…այն, ինչ որ տարիների ընթացքում ասում էինք, հաստատում է հայ զինվորը… հայ «օկուպանտների» դեմ «արդար» պայքարը մեզանից լավ ոչ մեկ չի կարող տանել և այլն: Մի խոսքով, էժանագին մանիպուլյացիա: Ցավալին այլ է: Մարդակերները Ինջիգուլյանին չեն կարող հանձնել երրորդ երկիր, քանի որ այդ դեպքում Ալիևյան էժանագին պրոպագանդիստական փուչիկը կպայթի: Հակոբը եվրոպական ազատ լրատվամիջոցներին կպատմի ողջ եղելությունը, ինչը միանշանակ կխառնի ժնևյան կոնվենցիան խախտած Իլհամյան հրոսակախմբի ներքին հարաբերական անդորը: Մնում է մի ելք: Հակոբին «պահել» մինչև հոկտեմբերյան ընտրություններ, այնուհետև լավագույն դեպքում անել այն, ինչ մի քանի տարի առաջ արեցին հայ հովիվի հետ, վատագույն դեպքում' կրոնափոխեն… Համոզված եմ, որ մեր դիվանագետները հենց այս պահին էլ անում են հնարավոր ու անհնարինը' Մինսկի խմբի համանախագահ երկրների և առհասարակ' միջազգային հանրակցության ուշադրությունը հարցի վրա սևեռելու համար, սակայն մենք էլ մեր լուման ներդնենք: Շատ բան չի պահանջվում' պարզապես անհիմն չշահարկենք թեման և զերծ մնանք բոլոր այն «վերլուծություններից», որոնք թեկուզ անուղղակի, այդուհանդերձ ջուր են լցնում թշնամու ջրաղացին: Իսկ զինվորին և նրա հարազատներին մաղթենք հոգու կորով և տոկունություն, ինչի կարիքը շատ ունեն:

Վահե Ղազարյանի գրառումը

Ֆեյսբուք

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին