Հայ կատարողները և, ոչ միայն, հաճախ են քննադատվում այս կամ այն երգչի, երգչուհու երգը «իրենցով անելու» մեջ: Եվ, սովորաբար, նման դեպքերում մեր աստղերը նշում են, որ գոյություն ունի ընդամենը յոթ նոտա և որ անկախ իրենց կամքից կարող է այնպես ստացվել, որ երաժշտությունները նմանվեն մեկը մյուսին` չմոռանալով ավելացնել, որ ստեղծագործության հեղինակների մեղքն ամենևին այդ ամենի մեջ չկա:
Այսօր Asekose.am-ի ընթերցողներից մեկը մի տեսանյութ է ուղարկել և մակագրել, որ տվյալ տեսահոլավում հնչող երաժշտությունն ակնհայտ նմանություն ունի Ալլա Լևոնյանի «Սիրելու համար» երգին: Թե որքանո ՞վ է Ալլա Լևոնյանի երգը պլագիատ, դատեք ինքներդ: