▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալլահշուքյուր Փաշազադեն հանդիպել է Հակոբ Ինջիղուլյանին

Ադրբեջանի հոգևոր առաջնորդ,  Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն  երեկ հանդիպել է հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանին:

Ինչպես հաղորդում է  «ԱՊԱ» գործակալությունը, հանդիպումը տեղի է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի խնդրանքով:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի տարածքում գերեվարված ՀՀ քաղաքացի, շարքային զինծառայող Հակոբ Գեւորգի Ինջիղուլյանի խնդրով ամիսներ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը դիմել էր Ադրբեջանի հոգևոր առաջնորդ, Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեին՝ քայլեր ձեռնարկելու հայ զինվորի ազատ արձակման և Հայրենիք վերադարձնելու համար: Մեկ այլ գրությամբ Վեհափառ Հայրապետը այս հարցում խնդրել է նաև Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլ Ա-ի միջնորդությունը Ադրբեջանի իշխանությունների առջև:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին