hetq.am-ը գրում է, որ Ամանորի գիշերը գողություն են կատարել «Չորրորդ իշխանություն» թերթի լրագրող Անի Գևորգյանի բնակարանից: Անին պատմել է , որ իրենց բնակարանը գտնվում է Էրեբունի վարչական շրջանում: Ամանորյա գիշերը տանը չեն եղել, երեկ ժամը 19-ի սահմաններում տուն են վերադարձել և նկատել են, որ գողացել են Անիի անձնական Canon 6D տեսախցիկը, «Չորրորդ իշխանություն» թերթի խմբագրությանը պատկանող Canon 550 D տեսախցիկն ու եղբոր՝ newsline.am-ի օպերատոր Սարգիս Գևորգյանի արխիվային և աշխատանքային նյութերով համակարգիչը, էլեկտրոնային կրիչները:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում