Ամբողջ աշխարհում Նոր Տարվա տոներից առաջ խանութներում գները իջնում են` մեզ մոտ բարձրանում, ամբողջ աշխարհում ընտրությունների ժամանակ տնտեսությունը վարի տված ու արտագաղթի պատճառ դարձած իշխանությունները հեռանում են` մեզ մոտ ընտրություններին ավելի շատ ձայն <հավաքում>, ամբողջ աշխարհում երկրի արտաքին քաղաքականության պրավալների համար մեղադրում են իշխանություններին` մեզ մոտ մեղադրում են ընդդիմությանը այս կամ այն տեսակի վերլուծության համար, ամբողջ աշխարհում ընդդիմության խնդիրն է իշխանափոխությունը ու ավելի լավ երկիր ունենալը, մեր ընդդիմության խնդիրն է ամոթ համարել իշխանության ձգտելը, իսկ մի մասինն էլ ընդդիմության-ընդդիմություն լինելը, ամբողջ աշխարհում զինված ուժերի վրա հարձակման դեպքում զինված ուժերի կողմից համարժեք պատասխան է տրվում, մեզ մոտ համարժեք պատասխանը հասկացվում է համարժեք պատասխանի մասին հայտարարություններ անելն ու Բաքվի այրված տոնածառի վրա ուրախանալը...
Էսպես կարելի է շարունակել անվերջ ու անդադար, ու ցանկացած բնագավառի հետ մեր ու աշխարհի միջև նմանատիպ համեմատություններ անել, սակայն կարճ կապելու համար պարզապես ցիտենք Սերժ Սարգսյանին, որ ենթագիտակցորեն բացահայտեց, որ Հայաստանում ցանկացած տեսակի խիար թարս է բուսնում...
Ամանորից առաջ ողջ աշխարհում խանութներում գներն իջնում են` մեզ մոտ բարձրանում
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet