ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Զառա Պետրոսյանը, հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում ամփոփելով անցնող տարին, նշեց, թե 2014 թվականին եղանակային անսպասելի իրավիճակ չեղավ, պարզապես առանձնացրեց մարտ ամսին ջերմաստիճանի նվազումը, որն ուղղակի վնաս հասցրեցի գյուղացիական տնտեսությանը:
«Այսպիսի տաք ձմեռների էլի են գրանցվել Հայաստանում: Առաջիկայում դեռ ջերմաստիճանի շատ փոքր բարձրացում է սպասվում»,-հայտարարեց Զառա Պետրոսյանը՝ շարունակելով, թե առաջիկա մի քանի օրերին սպասվում են առանց տեղումների եղանակ:
«Հունվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 2-ին և 3-ին ողջ հանրապետությունում սպասվում են տեղումներ, սակայն դրանք կլինեն շատ թույլ: Այնպես որ, այս Նոր տարին կդիմավորենք առանց ձյան, ձյուն կլինի միայն լեռնային շրջաններում»,-հայտարարեց Պետրոսյանը:
ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի խոսքով՝ այս բարձր ջերմաստիճանը արտառոց համարել չի կարելի, քանի որ եղել է հունվար ամիս, երբ 17 աստիճան ջերմություն է գրանցվել:
Զառա Պետրոսյանի հաղորդմամբ՝ հունվարին տեղումներ կլինեն նորմայից բավականին բարձր քանակությամբ: Առաջին հնգօրյակում թեև տեղումներ չեն սպասվում, բայց դրան հաջորդող օրերին կլինեն տեղումներ:
«Հունվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 2-ին և 3-ին ողջ հանրապետությունում սպասվում են թույլ տեղումներ: Այնպես որ, այս Նոր տարին կդիմավորենք առանց ձյան, ձյուն կլինի միայն լեռնային շրջաններում»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Զառա Պետրոսյանը:
«Հուվարի 6-7-ից հետո կդիտվեն տեղումներ»,-ասել է նա: