ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Առավոտյան լուսաբացը ժամը 6:30 է, իսկ մայրամուտը` 19:30: Սա նշանակում է, որ մենք չենք օգտվում բնական արևի լույսից և դրա փոխարեն սպառում մոտ մեկ ժամ ավել հոսանք երեկոյան, վճարում ավելի շատ քան պետք է վճարենք թեʹ մեր բնակարանի հոսանքի համար, և թեʹ որպես տնտեսվարող:
Կարծում եմ` ամառային ժամի անցման գաղափարը շատ օգտակար կլինի բոլոր առումներով»: