▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամբողջական ըմբռնում կա Ձեր ներկայացրած հարցի վերաբերյալ Կառավարությունում. Փաշինյանը՝Զեյնալյանին

 

Կառավարությունն  այսօր  հավանություն տվեց գրպանահատությունը քրեականացնող օրինագիծը:

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն իր խոսքում  նշեց.

 

 

 

 

 

 

 

 

«Եթե հափշտակության չափը չի գերազանցում 5 հազար դրամը, չի համարվում զգալի չափ եւ դրա համար պատասխանատվությունը տարբերակված է: Երբ հափշտակությունը կատարվել է բնակարանից կամ մի խումբ անձանց կողմից, էլի տարբերակված մոտեցում չկա: Մենք առաջարկում ենք, որ դա պայմանավորված չլինի 5000 դրամի չափով, քանի որ բնակարանից գողության վտանգավորությունը մեծ է: Բնակարանից գողություն անողը նախապես չի պլանավորել, որ հենց 5 հազար դրամի չափով է գողություն անելու:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Գողության դեպքերի կեսից ավելին իրականացվում է տրանսպորտային միջոցներում մարդկանց գրպանից: Դրանք կազմում են շուրջ 65 տոկոս: Իսկ գողացվածի չափը, որպես կանոն, չի գերազանցում 50 հազար դրամը: 2014-ին գրպանահատության դեպքերը կազմել են գողության ընդհանուր թվի ավելի քան 24 տոկոսը, 2015-ին՝ 36,5 տոկոսը, 2016-ին՝ 39,4 տոկոսը, 2017-ին՝ 34,1 տոկոսը: Հանցագործություն կատարած անձինք որպես կանոն չեն կալանավորվում, եւ կրկին կատարում են նույն հանցագործությունը: Քանի որ սրանք մասնավոր մեղադրանքի դաշտից են, այսինքն պետք է լինի տուժողի բողոքը եւ եթե լինում է հաշտություն, ապա հետապնդում չի իրականացվում»,-ասաց Զեյնալյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին