ՊԱՏԱՍԽԱՆ ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԵՐԵՎՈՒՅԹԻՆ եվ
ՀԱՐՑԱԴՐՈՒՄ ՄԻԱԺԱՄԱՆԱԿ
<< Նրանք, ովքեր /իրենց անտարբերությամբ և կամ անհարիր պահվածքով/ տեղ են տալիս, շատ չեն տարբերվում, քան հոգևորականի և իր ժողովրդի միջև սեպ խրողները: Լայն հարթության վրա մեր հոգևորականի ձախողումը, հավասարապես ձախողումն է ու պարտությունը մեր ժողովրդի ու պետականության, մեր տեսակի ու մեր ինքնության>>:
Երկրորդ անգամը լինելով ստիպված եմ արձագանքելու Ս. Կ. –ի ստահակական անչափ ու անհամաչափ դատարկաբանությանը. ստիպված եմ, քանի որ մի կողմից ամեն չափ ու սահման անցել է, ինչպես որ նրանք, ովքեր այդօրինակ առիթ են ընձեռում, իսկ մյուս կողմից չպիտի ուզանայի, որ մեզանում անթեղված բազմածալ անհասկացողությունների, մտահոգությունների, կամ դավադիր-աղանդավորախառն ու զանազան աղբութերմացքի կողքին, մարդիկ հիմա էլ այսպիսի երևույթի իրարամերժ ու հակառակաշունչ ցնդաբանությանը հանդիպադրվեին: Եվ հիմա էլ քննարկման առարկա դառնար <անտարբերությունը>, թեև այս դեպքում էլ հստակ ու բավական ասելիք կա:
Նախ վերջինիս զրույցի ողջ ան/տրամաբանությունը կառուցված է դատարկ տեղը. մի հարթության վրա, որն իրականության մեջ գոյություն չունի և հերթական պատվերով հերյուրանքն է Մայր Եկեղեցու հասցեին, ինչին այնքան քնքույշ նրբագեղությամբ սպասարկեցին շարքով լրագրողներ: Երկրորդ` տրամաբանության այս տեսակով ցանկացած մոլագար կարող է իրեն իրավունք վերապահել ամենքին ու ամեն բան սևացնելու: Երրորդ`ի ՞ նչ կապ ունի ընդհանրապես այս անձը, կամ ո’ր իրավունքով պետք է ամեն անգամ ուղղակիորեն վիրավորելով` սեփական ճաշակը հրամցնի հանուրին: Եթե դույզն ինչ լրջություն կա այս ամենի մեջ, ապա ամուր գետնի վրա կարելի է անդրադառնալ, որ ամենքն էլ ըմբռնեն: Եթե դույզն ինչ համաձայնություն կա, կրկին կարելի է վերլուծել: Եթե անտարբերություն կա հանդեպ Եկեղեցին կամ ավելի հստակ, եթե այդուհանդերձ համաձայնության կա հիշյալ երևույթի անառարկելի երևակայական ցնդաբանությունների հետ, ապա առավել կտրուկ քայլերի կարելի է գնալ / օր.`պատճառաբանել, որ եկեղեցին միայն եկեղեցականների համար է և … գնդակահարել հոգևորականներին… պղծել վանքերը… ընդունել մեկ այլ կրոն և այլն, տարբերակները շատ կարող են լինել/: Իսկ եթե իրականությունն այլ է, ապա ես չեմ ընկալում, թե ինչպես կարելի է տարիներ շարունակ հանդուրժել մեկի սրբապղծությունը հանդեպ ամենքն ու բոլորը: Այս երևույթն իր թե’ անձնական և թե’ համազգային ողբերգությունների պատճառ /թեև դրանք խիստ տարբեր բաներ են/ համարում է եկեղեցին: Ընդունենք, որ վերջինիս կարծիքն էլ այդպիսին է ու երևան է գալիս ամեն մի իրեն հարմար պահի, բայց մենք դատապարտված չենք ազգովի առնչվելու սրա ցնդաբանությանը, կամ եթե դատապարտված ենք, ապա գեթ իմանանք ինչու և այլևս ուշադրություն ու ժամանակ չտրամադրենք: Բայց գոնե պատկան մարմինները կամ հարազատ անձինք բժշկի ուղեկցեին կամ գուցե այլ օգտակար մի տեղ, և մարդիկ էլ իմանային, թե ինչ կերպով վերաբերվել:
Աշխարհում ո’չ մի տեղ և ո’չ մի հիմնավորմամբ ոչ մի սթափ բանական, ոչ մեկին ու ոչ մի իրականություն /անգամ առնետներն իրենց տեղն ունեն/ չի դատապարտել միայն նրա համար, որ այդպիսին է իրեն տեսակետը /բացառություն գուցե կարող է լինել թրքական միտքը/ կամ այն պատճառով, որ դիմացինն իրեն պատկերացրածը չէ:
Բովանդակ աշխարհի ո’չ մի երկրում, ո’չ մի ժողովրդի ու ազգի մեջ հոգևորականն այնքան ներկայություն չի եղել ու չէ, որքան որ մեզանում /եթե այդ ներկայությունը մեկ վայրկյան ուշանում է, այնպես է ստացվում, որ մեկին-մյուսին ամեն բան կարելի է/: Չարուբարի, գիրկընդխառն խակ ու անհեռատես մտածումների, նախանձախնդրության պակասի ու սեփական չտեսության, անիրազեկության ու անձնական բավական չպատճառաբանված <ողբերգությունների>, պղտոր ու թունավոր մտայնությունների արդյունքում է միայն, որ անկարելի է չտեսնել հոգևորականի թե’ ներկայությունը և թե’ այդ ներկայության առավելությունները: Մի՞թե գաղտնիք է, թե ուր է և կամ ով է հայ հոգևորականը: Արդյոք կարիք կա՞ ամեն անգամ հիշել տալու կամ սեփական անդաստանում ինքնակամ զոհաբերությամբ փաստելու հայ հոգևորականի տեղն ու դերը, ինչ է թե փարատելու համար մեկի կամ մյուսի քմքհաճ ու անհեռատես կեցվածքը: /Ամեն քար նետող, ամեն մի շյուղ վերցնող նախ թող մի պահ անդրադառնա սեփական վարքուբարքին, որդեգրած կեցվածքին, իրեն անցած ճանապարհին, իր արածներին ու չարածներին և նո’ր միայն խղճի մտոք հարցուպատասխանի ակնկալությունն ունենա/: Հոգևորականը եղել ու մնում է որպես մեզնից մեկը, որովհետև հայ հոգևորականը մեր միջի’ ծնունդ է` մեր կողքին ապրող մարդը, որ կոչված է լինելու հայ մտքի թարգմանն ու հայ մարդու երաշխավորը: Եվ ամենևին էլ կարիքը չկա ամեն առիթով հիշեցնելու, թե ով ով է, որտեղ է և ինչու /այդկերպ իրավունք ունի խոսելու նա, ով մի’շտ իր տեղում է, թեև դոցա համար բավական խորթ պիտի լինի ընկալման այս տեսակը/: Հայ հոգևորականն այդ ամենը կարող է ամենքից ու բոլորից շատ ավելի լավ իրականացնել, որպես հավաստում է պատմությունը. ըստ որում բոլո’ր ժամանակների պատմությունը: Որովհետև չկա’ ու երբևէ չի եղել մեզանում առավել կարևոր, պահանջված ու պատճառաբանված մի այնպիսի ասպարեզ ու բնագավառ, որն այդչափ լավ է ճանաչում իր տեսակը` բոլոր մակարդակներով, և այդչափ լավ է ճանաչվում յուր տեսակից: Բայց սա ուրախանալու, բովանդակվելու և ամբողջանալու առիթ է և ոչ երբեք չար նախանձի կամ այդօրինակ դատողությանց: Որովհետև հայ հոգևորականը ո’չ վարձկան է, ո’չ վասալ և ո’չ էլ պահանջատեր իր ժողովրդից: Հետևապես հարկ է կամ օգնական ու զորավիգ լինել, և կամ` գոնե չխանգարել: Վերջինը թեև առավել բնորոշ է նրանց, ովքեր տարբեր պատճառներով այդպես էլ չեն յուրացրել ազգային /և անգամ մարդկային/ ինքնության ամենատարրական աստիճանի առանձնահատկություններն ու կարևորությունները. ովքեր ուսանելու տեղակ հակված են սովորեցնելու, բայց ապաքեն դուրս են բերում յուրյանց անհոգի ցավն ու բոթը, ովքեր /պայմանավորված սեփական անհուսությամբ/ այդպես էլ չյուրացրեցին անձնականի ու համընդհանուրի տարբերությանց առանձնահատկությունները, անանձնականի վեհությունը …
Նայեցե’ք Ձեր շուրջը: Հայ հոգևորականն այսօր ամենուր է. ուր պե’տք է որ լիներ, ուր է և անգամ այնտեղ, որտեղ պետք չէր, որ լիներ: Բնական է, որ սա էլ ոմանց ընկալմանը հոգեհարազատ չէ: Մանավանդ նրանց, որ իրականության մեջ հաճախ չգիտեն, թե ինչով են սնվում, որտեղից և ինչու: Այդուհանդերձ… բոլոր տեսակի ձեռքբերումներով ու ձախողումներով հանդերձ, հայ հոգևորականն առմիշտ եղել ու մնում է իր տեսակի, իր պատասխանատվության ու իր կենսակերպի մեջ ու կողքին: Եվ այսպես է և պե’տք է որ այսպես լինի. հենց միայն այն պատճառով, որ անկախ ամեն տեսակի ու որակի դատողություններից ու դրանց շարժառիթներից, մենք չունենք ու երբևիցե չենք փնտրել այլ ճանապարհ ու այլ առաքելություն: Վկան` կրկին պատմությունն է իր բոլոր դրսևորումներով, երեկով, այսօրով ու վաղվա օրով, և արժե’ փոքր ինչ եթե ոչ խորազգաց, ապա գոնե գեթ նրբանկատ կամ բարեկիրթ գտնվել և անուղղակի կերպով առիթ չընձեռել մեկին ու մյուսին բոլորի ու ամենքի անունից դատողություններ հանդես բերելու: Դրանք ամեն անգամ շատ թանկ են նստում համընդհանուրի վրա:
ԻՍԱՀԱԿ ՎԱՐԴԱՊԵՏ ՊՈՂՈՍՅԱՆ
ՊԱՏԱՍԽԱՆ ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԵՐԵՎՈՒՅԹԻՆ և ՀԱՐՑԱԴՐՈՒՄ ՄԻԱԺԱՄԱՆԱԿ
<< Նրանք, ովքեր /իրենց անտարբերությամբ և կամ անհարիր պահվածքով/ տեղ են տալիս, շատ չեն տարբերվում, քան հոգևորականի և իր ժողովրդի միջև սեպ խրողները: Լայն հարթության վրա մեր հոգևորականի ձախողումը, հավասարապես ձախողումն է ու պարտությունը մեր ժողովրդի ու պետականության, մեր տեսակի ու մեր ինքնության>>:Երկրորդ անգամը լինելով ստիպված եմ արձագանքելու Ս. Կ. –ի ստահակական անչափ ու անհամաչափ դատարկաբանությանը. ստիպված եմ, քանի որ մի կողմից ամեն չափ ու սահման անցել է, ինչպես որ նրանք, ովքեր այդօրինակ առիթ են ընձեռում, իսկ մյուս կողմից չպիտի ուզենայի, որ մեզանում անթեղված բազմածալ անհասկացողությունների, մտահոգությունների, կամ դավադիր-աղանդավորախառն ու զանազան աղբութերմացքի կողքին, մարդիկ հիմա էլ այսպիսի երևույթի իրարամերժ ու հակառակաշունչ ցնդաբանությանը հանդիպադրվեին: Եվ հիմա էլ քննարկման առարկա դառնար <անտարբերությունը>, թեև այս դեպքում էլ հստակ ու բավական ասելիք կա:Նախ վերջինիս զրույցի ողջ ան/տրամաբանությունը կառուցված է դատարկ տեղը. մի հարթության վրա, որն իրականության մեջ գոյություն չունի և հերթական պատվերով հերյուրանքն է Մայր Եկեղեցու հասցեին, ինչին այնքան քնքույշ նրբագեղությամբ սպասարկեցին շարքով լրագրողներ: Երկրորդ` տրամաբանության այս տեսակով ցանկացած մոլագար կարող է իրեն իրավունք վերապահել ամենքին ու ամեն բան սևացնելու: Երրորդ`ի ՞ նչ կապ ունի ընդհանրապես այս անձը, կամ ո’ր իրավունքով պետք է ամեն անգամ ուղղակիորեն վիրավորելով` սեփական ճաշակը հրամցնի հանուրին: Եթե դույզն ինչ լրջություն կա այս ամենի մեջ, ապա ամուր գետնի վրա կարելի է անդրադառնալ, որ ամենքն էլ ըմբռնեն: Եթե դույզն ինչ համաձայնություն կա, կրկին կարելի է վերլուծել: Եթե անտարբերություն կա հանդեպ Եկեղեցին կամ ավելի հստակ, եթե այդուհանդերձ համաձայնության կա հիշյալ երևույթի անառարկելի երևակայական ցնդաբանությունների հետ, ապա առավել կտրուկ քայլերի կարելի է գնալ / օր.`պատճառաբանել, որ եկեղեցին միայն եկեղեցականների համար է և … գնդակահարել հոգևորականներին… պղծել վանքերը… ընդունել մեկ այլ կրոն և այլն, տարբերակները շատ կարող են լինել/: Իսկ եթե իրականությունն այլ է, ապա ես չեմ ընկալում, թե ինչպես կարելի է տարիներ շարունակ հանդուրժել մեկի սրբապղծությունը հանդեպ ամենքն ու բոլորը: Այս երևույթն իր թե’ անձնական և թե’ համազգային ողբերգությունների պատճառ /թեև դրանք խիստ տարբեր բաներ են/ համարում է եկեղեցին: Ընդունենք, որ վերջինիս կարծիքն էլ այդպիսին է ու երևան է գալիս ամեն մի իրեն հարմար պահի, բայց մենք դատապարտված չենք ազգովի առնչվելու սրա ցնդաբանությանը, կամ եթե դատապարտված ենք, ապա գեթ իմանանք ինչու և այլևս ուշադրություն ու ժամանակ չտրամադրենք: Բայց գոնե պատկան մարմինները կամ հարազատ անձինք բժշկի ուղեկցեին կամ գուցե այլ օգտակար մի տեղ, և մարդիկ էլ իմանային, թե ինչ կերպով վերաբերվել: Աշխարհում ո’չ մի տեղ և ո’չ մի հիմնավորմամբ ոչ մի սթափ բանական, ոչ մեկին ու ոչ մի իրականություն /անգամ առնետներն իրենց տեղն ունեն/ չի դատապարտել միայն նրա համար, որ այդպիսին է իրեն տեսակետը /բացառություն գուցե կարող է լինել թրքական միտքը/ կամ այն պատճառով, որ դիմացինն իրեն պատկերացրածը չէ: Բովանդակ աշխարհի ո’չ մի երկրում, ո’չ մի ժողովրդի ու ազգի մեջ հոգևորականն այնքան ներկայություն չի եղել ու չէ, որքան որ մեզանում /եթե այդ ներկայությունը մեկ վայրկյան ուշանում է, այնպես է ստացվում, որ մեկին-մյուսին ամեն բան կարելի է/: Չարուբարի, գիրկընդխառն խակ ու անհեռատես մտածումների, նախանձախնդրության պակասի ու սեփական չտեսության, անիրազեկության ու անձնական բավական չպատճառաբանված <ողբերգությունների>, պղտոր ու թունավոր մտայնությունների արդյունքում է միայն, որ անկարելի է չտեսնել հոգևորականի թե’ ներկայությունը և թե’ այդ ներկայության առավելությունները: Մի՞թե գաղտնիք է, թե ուր է և կամ ով է հայ հոգևորականը: Արդյոք կարիք կա՞ ամեն անգամ հիշել տալու կամ սեփական անդաստանում ինքնակամ զոհաբերությամբ փաստելու հայ հոգևորականի տեղն ու դերը, ինչ է թե փարատելու համար մեկի կամ մյուսի քմքհաճ ու անհեռատես կեցվածքը: /Ամեն քար նետող, ամեն մի շյուղ վերցնող նախ թող մի պահ անդրադառնա սեփական վարքուբարքին, որդեգրած կեցվածքին, իրեն անցած ճանապարհին, իր արածներին ու չարածներին և նո’ր միայն խղճի մտոք հարցուպատասխանի ակնկալությունն ունենա/: Հոգևորականը եղել ու մնում է որպես մեզնից մեկը, որովհետև հայ հոգևորականը մեր միջի’ ծնունդ է` մեր կողքին ապրող մարդը, որ կոչված է լինելու հայ մտքի թարգմանն ու հայ մարդու երաշխավորը: Եվ ամենևին էլ կարիքը չկա ամեն առիթով հիշեցնելու, թե ով ով է, որտեղ է և ինչու /այդկերպ իրավունք ունի խոսելու նա, ով մի’շտ իր տեղում է, թեև դոցա համար բավական խորթ պիտի լինի ընկալման այս տեսակը/: Հայ հոգևորականն այդ ամենը կարող է ամենքից ու բոլորից շատ ավելի լավ իրականացնել, որպես հավաստում է պատմությունը. ըստ որում բոլո’ր ժամանակների պատմությունը: Որովհետև չկա’ ու երբևէ չի եղել մեզանում առավել կարևոր, պահանջված ու պատճառաբանված մի այնպիսի ասպարեզ ու բնագավառ, որն այդչափ լավ է ճանաչում իր տեսակը` բոլոր մակարդակներով, և այդչափ լավ է ճանաչվում յուր տեսակից: Բայց սա ուրախանալու, բովանդակվելու և ամբողջանալու առիթ է և ոչ երբեք չար նախանձի կամ այդօրինակ դատողությանց: Որովհետև հայ հոգևորականը ո’չ վարձկան է, ո’չ վասալ և ո’չ էլ պահանջատեր իր ժողովրդից: Հետևապես հարկ է կամ օգնական ու զորավիգ լինել, և կամ` գոնե չխանգարել: Վերջինը թեև առավել բնորոշ է նրանց, ովքեր տարբեր պատճառներով այդպես էլ չեն յուրացրել ազգային /և անգամ մարդկային/ ինքնության ամենատարրական աստիճանի առանձնահատկություններն ու կարևորությունները. ովքեր ուսանելու տեղակ հակված են սովորեցնելու, բայց ապաքեն դուրս են բերում յուրյանց անհոգի ցավն ու բոթը, ովքեր /պայմանավորված սեփական անհուսությամբ/ այդպես էլ չյուրացրեցին անձնականի ու համընդհանուրի տարբերությանց առանձնահատկությունները, անանձնականի վեհությունը … Նայեցե’ք Ձեր շուրջը: Հայ հոգևորականն այսօր ամենուր է. ուր պե’տք է որ լիներ, ուր է և անգամ այնտեղ, որտեղ պետք չէր, որ լիներ: Բնական է, որ սա էլ ոմանց ընկալմանը հոգեհարազատ չէ: Մանավանդ նրանց, որ իրականության մեջ հաճախ չգիտեն, թե ինչով են սնվում, որտեղից և ինչու: Այդուհանդերձ… բոլոր տեսակի ձեռքբերումներով ու ձախողումներով հանդերձ, հայ հոգևորականն առմիշտ եղել ու մնում է իր տեսակի, իր պատասխանատվության ու իր կենսակերպի մեջ ու կողքին: Եվ այսպես է և պե’տք է որ այսպես լինի. հենց միայն այն պատճառով, որ անկախ ամեն տեսակի ու որակի դատողություններից ու դրանց շարժառիթներից, մենք չունենք ու երբևիցե չենք փնտրել այլ ճանապարհ ու այլ առաքելություն: Վկան` կրկին պատմությունն է իր բոլոր դրսևորումներով, երեկով, այսօրով ու վաղվա օրով, և արժե’ փոքր ինչ եթե ոչ խորազգաց, ապա գոնե գեթ նրբանկատ կամ բարեկիրթ գտնվել և անուղղակի կերպով առիթ չընձեռել մեկին ու մյուսին բոլորի ու ամենքի անունից դատողություններ հանդես բերելու: Դրանք ամեն անգամ շատ թանկ են նստում համընդհանուրի վրա:
ԻՍԱՀԱԿ ՎԱՐԴԱՊԵՏ ՊՈՂՈՍՅԱՆ