ՀՀԿ-ական գործիչ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«2020թ-ի ակնհայտ հրահրված ու միտումնավոր ձախողված պատերազմից հետո, Հայաստանում կա մեկ բաժանում` դավաճանների հետ ես, թե՞ նրանց դեմ: Սև-սպիտակ, նախկին-ներկա և նմանատիպ արհեստական բաժանումներ այլևս չկան: Որովհետև հայերը բոլորն էլ սպիտակ մարդիկ են, իսկ նախկինում կյանքը Հայաստանում, ամեն ինչով շատ ավելի լավն էր, քան ներկայում է: Բացի այդ, ոչ ոք նախկինում այլևս չի կարող ապրել, բոլորն էլ ապրում են ներկայում: Իսկ ներկան` մեղմ ասած ողբերգություն է: Աբսուրդ է, երբ իրեն հարգող և արժեքներ ունեցող մարդն, ապրում է իր ազգային ողբերգությունը, ու փորձում է բացատրություններ գտնել դրա համար` միայն թե արդարացնի իր հանցավոր անգործությունը:
Ինչևիցե, այսօր կա փաստացի արձանագրված մեկ իրականություն. ԴԱՎԱՃԱՆՈւԹՅԱՆ ԿՈՂՄՆԱԿԻ՞Ց ես, թե՞ ԴԵՄ ԵՍ ԴԱՎԱՃԱՆՈւԹՅԱՆԸ: Չկա հարցադրում` դավաճանին սիրո՞ւմ ես թե՞ ոչ, նա լա՞վն է, թե՞ վատը, արդա՞ր է, թե՞ անարդար, խելո՞ք է, թե՞ անխելք և այլն:Ինչո՞ւ է սա կարևոր գիտակցելը:
Հայաստանի դեմ դավադրությունները դեռ չեն ավարտվել: Այն շարունակվում է նաև արտաքին ուժերի ակտիվ ներգործությամբ, և Նիկոլն առայժմ միակ և ամենահարմար թեկնածուն է` հայության շահերի դեմ ու նրանց հաշվին դավադրություններն առաջ տանելու համար:
Պարզ է, որ մենակ Նիկոլով դավաճանական հսկայական ծրագիրն առաջ տանել չեն կարող: Դրա համար պետք են ապազգային տարբեր էլեմենտներ:
Օրինակ` կարծում եք հե՞շտ է Հայաստանում գտնել վիգենխաչատրյաններ, ովքեր կասեն, որ Քաշաթաղն ու 4-րդ դարի Ծիծեռնավանքը ադրբեջանական են, կամ ԶԼՄ-ներ` որոնք թուրքական քարոզ անեն, կամ դատավորներ, որոնք պայքարեն ազգային ուժերի դեմ, մտավորականներ, որոնք վարկաբեկեն հասարակության այս կամ այն շերտերին և այլն: Նիկոլի ղեկավարությամբ իրականացված և իրականացվող դավաճանական սխեման մեծ փողեր և հսկայական ռեսուրսներ է պահանջում: Բացի այդ, Նիկոլը լավ հասկանում է, որ դավաճանությունը բոլոր ժամանակներում պատժվող հանցանք է (աշխարհում առ այսօր չի եղել չպատժված դավաճանություն): Հետևաբար, ամեն ինչ անում է, որպեսզի ավելի շատ մարդկանց ներգրավվի դավադիր գործունեության մեջ և դա լինի հրապարակային:
Իր գործողություններով նա ցույց է տալիս, որ ինքը միակ դավաճանը չէ: Որ բանակում կան դավաճաններ-լրտեսներ, որ պատերազմի ժամանակ եղել են լրտես-դավաճաններ, որ քաղաքական դաշտում կան մարդիկ, ովքեր ասում են թուրքերը թշնամի չեն ու մենք իրենց հողերը գրավել ենք: Նիկոլն ասում է, որ դիվանագիտության մեջ կան թուրքերի կողմնակիցներ, ասում է, որ բիզնեսմենները երազում են ադրբեջանով Ռուսաստան գնալ, որ իբրև սահմանամերձ Տավուշում կարոտով են հիշում ադրբեջանցիների հետ բարեկամությունը (Հ1-ի ռեպորտաժներ) և այլն:
Այսպես Նիկոլը լուծում է իր գլխավոր և միակ խնդիրը: Նա դավաճանի իր լայն թիկնոցը գցում է ավելի ու ավելի շատ մարդկանց վրա, որովհետև լավ է ճանաչում նրանց: Վերջում բոլորը փախնելու են ու դավաճանության մեջ մեղադրեն միայն Նիկոլին: Այդ պատճառով այսօր նա մերկացնում է ում հնարավոր է` դարձնելով իրեն հանցակից: Նիկոլը ցույց է տալիս աշխարհին, որ իբրև թե հայ ժողովրդի համար ԴԱՎԱՃԱՆՈւԹՅՈւՆԸ «նորմալ երևույթ» է:
Երրորդ ուղի գոյություն չունի, որովհետև երրորդը`այսինքն չեզոքությունն ու անտարբերությունը, ևս դավաճանության խրախուսման եղանակ է»: