Մեխանիզմը միշտ աշխատել է հետևյալ կերպ: Միապետն իր կողքն է հավաքել բացարձակ յուրօրինակ տրամաբանություն ունեցող մասնագետների, ստեղծել հատուկ գաղտնի ծառայություն: Այստեղ մշակել են հասարակական ինստիտուների բնականոն աշխատանքն ապահովող ծրագրեր:
Պատմության ընթացքում մեխանիզմը անցել է տարբեր կառույցների ձեռքը` արքունիքի, քրմապետի, եկեղեցու, այնուհետև` ֆեդրելաների կամ անվտանգության ծառայությունների:
Եվ արդեն հարյուր տարի է կոնկրետ այս տարածարջանում ամեն ինչ ընթանում է ըստ ԱԱԾ մշակված ձևաչափերի: Ոչ ոք պատահական չի բարձրանում այդ աստիճանով, եթե հնարավորություն է ընձեռնվում հասնել և դառնալ մեխանիզմի գոնե միջին պտուտակ, ապա հաստատ նրանով վաղուց զբաղվել է ԱԱԾ-ն:
Ընդդմիությունը, հանրապետական քավության նոխազները նույնպես հստակ ընթանում են առանց անկանխատեսելի ձևաչափերի:
Իսկ եթե ինչ-որ մեկը պատահաբար խախտում է հասարակական ինստիտուտներից որևի մեկի կանխորոշված ընթացքը, վստահ եղեք, ոչ թե նրան պատժում, ճնշում կամ ոչնչացնում են, այլ այդ ընդվզողին այնպես են անում, որ զրկվում է ամեն ինչից, իր վարկանիշից, հարստությունից, ապագայից, կոմֆորտից: Ու այդ ամենը անում են հենց այդ ընդվողի կողակիցներն ու մտերիմները` չհասկանալով ոչինչ:
Ամեն ինչ ընթանում է ըստ ԱԱԾ մշակված ձևաչափերի
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet